Posted in Հայրենագիտություն

Արագած լեռան լեգենդը

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

2016 թվականի ամռանը՝ հունիսի 16-ին, ես նվաճեցի Արագածի Հարավային գագաթը։

Posted in Մայրենի

Ուժեղ կամք

Ուժեղ կամք

 Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ  նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.
-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում:
Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.
-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:
Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած:
Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժ լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:
Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:
Այսօր առավոտյան ուսուցիչը մեդալը նրան հանձնելիս ասաց.
-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:
Բայց Ստրադին կարծես ամենևին չգոռոզացավ նման հրաշալի պարգև ստանալով, նույնիսկ չժպտաց: Մեդալը ձեռքին բռնած, իր տեղը վերադառնալուն պես, նորից գլուխն առավ բռունցքների մեջ ու սկսեց ավելի անշարժ ու կենտրոնացած, քան առաջ:
  Երբ դասերից հետ փողոց դուրս եկանք, այնտեղ իր որդուն էր սպասում նրա հայրը: Նա չէր կարծում, թե իր որդին կարող է մեդալ ստանալ, և սկզբում չէր ուզում հավատալ դրան: Բայց երբ ուսուցիչը հաստատեց, որ իրոք այդպես է, հայրը ծիծաղեց ուրախությունից և բարձրաձայն հայտարարեց.
-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:
Նրանց շուրջը բոլորը ժպտում էին, բոլորը , բացի Ստրադիից, ով մտքում արդեն պատրաստում էր դասը:
1. Ինչպիսի տղա էր Ստրադին:
2. Բացատրի՛ր վերնագիրը:
3. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն:
4. Տրված բառերից ընդգծիր հատկանիշ ցույց տվող /ածական/ բառերը:
Ուժեղ, ծիծաղելի, վերարկու, կանաչ, հայր, ամենալավ, հրաշալի, ուրախություն:
5. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:
Ուժեղ, փոքրիկ, ամենալավ, դժվար, ամեն ինչ:
Տնային առաջադրանք

1․ Ստրադին աշխատասեր, կամքի ուժ ու բարձր արժանապատվություն ունեցող տղա էր, որովհետև նա շատ աշխատեց ու հասավ իր ուզածին։

2․ Պատմվածքը այդպես է վերնագրված, որովհետև արտահայտում էր գլխավոր հերոսի՝ Ստրադիվարիի հաղթանակը։ Սա պատմվածքի գլխավոր ասելիքն էր ամփոփում։

3․-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:

-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:

4․ Ուժեղ, ծիծաղելի, ամենալավ, հրաշալի։

5․ թույլ, մեծ, ամենավատ, հեշտ-դյուրին, ոչինչ։