Posted in Uncategorized

Ջդրդուզի

Շուշիի Ջդրդուզի տարածքը, որը ներառված է «Հունոտի կիրճ» արգելոցի մեջ, ցանկապատվում է մեքենաների մուտքն արգելափակելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, գրում է karabakh-open.info-ն:

«Շուշիի Ջդրդուզ կոչվող տարածք մուտք գործելու դեպքում բնակիչներից գումար չի գանձվելու և ցանկապատումն ուղղակի մեքենաների մուտքն արգելելու համար է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։

Սերգեյ Շահվերդյանն անդրադարձավ նաև Տնջրի ծառի մոտ տեղի ունեցած վերանորոգման աշխատանքներին.

«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել և տեղադրվել են տաղավարներ, որոնցից օգտվելու համար քաղաքացիները պետք է որոշակի գումար վճարեն ծառայություններ մատուցող ընկերությանը, իսկ տաղավարներից դուրս իրենց հանգիստը կազմակերպել ցանկացողների համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, քանի որ տարածքը պետական սեփականություն է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Posted in Uncategorized

Շուշի

Շուշի[2][3][4], քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում[Ն 1], համանուն շրջանի վարչական կենտրոն։ Մինչև 1923 թվականը հանդիսացել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թ.-ին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինուժի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունից։

Շուշիի վարչական տարածքը

Ներկայում, չնայած Շուշին Արցախի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց, սակայն գտնվում է կիսաքանդ վիճակում[5]:

Posted in Ճամբար

Ստուգատեսային ճամբարի օրերից. Հունվարի 23

dscn9038

Առավոտյան ես գնացի մայր դպրոց և իմ ընկերների հետ Յարխուշտա պարեցի, իսկ հետո մարմնակրթություն արեցինք:Վերադարձանք դպրոց, հասցրեցինք շախմատ խաղալ, իսկ հետո վարպետության դասի մասնակցեցինք, դասը վարում էր Հայկի հայրիկը, ինձ  քիչ հետաքրքրեց, որովհետև ես հեռուստացույց շատ քիչ եմ դիտում, երբ դասը վերջացավ եկանք դասարան շախմատ խաղացինք, AVS մոնտաժային ծրագիրը սովորեցինք և քննարկեցինք, հաջորդ օրվա անելիքները:

Posted in Uncategorized

իմ օրը ճանբարում

Այս օր ինձ համար շատ  լավ  օր էր:Սկզբում մայր դպրոց գնացինք ֆիսկուլտ արեցինք և վերադարձանք դպրոց պիցցա պատրաստեցինք իսկ հետո կերանք շախմատ խաղացինք ու սկսեցինքն հեծանիվ քշել քշեցինք եկանք դասարան և պատում գրեցինք:

Posted in Ճամբար

Հունվարի 11. ծրագիր

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-10:05-   Հաջորդ օրվա անելիքների գրանցում, նկարակալների պատրաստում/յուրաքանչյուրդ 10-ական փայտիկ եք բերում՝ բժկական/

10:05-10:50- Մարզական էստաֆետային խաղեր, հեծանվավարություն

11:05-11:45- Այցելություն ագարակ

11:45-12:35- Բնագիտական փորձեր/ Ձեթով և ասպիրինով/ , թեյի պարկերով,  Գունավոր  փորձ՝ մարկերներով, ջրով-բաժակով փորձեր, լուցկով -ջրով փորձ

12:50-13:35- Համեղ խոհանոց՝ թխվածքաբլիթների պատրաստում

13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում

Posted in Ճամբար

Ճամբարային 2-րդ օր

Այս օրը ինձ համար շատ հետաքրքիր օր էր: Եկա ընկերներիս հետ խաղացի շախմատ, մաթեմատիկական -տրամաբանական խնդիրներ լուծեցինք,  ռուսերենից թարգմանություն արեցինք,  իսկ հետո սկսեցինք տրյուֆել սարքել, մի քիչ խաղացինք ,հետո համտեսեցինք,  դասատուներին էլ հյուրասիրեցինք: Եկանք փորձ արեցինք, առաջին անգամ չստացվեց, իսկ եկրորդ անգամ ստացվեց, բայց կարևորը ստացվեց, մի խոսքով շատ լավ օր անցկացրեցի:

Posted in Հայրենագիտություն, Ճամբար

Իմ առաջին օրը ճամբարում

Արձակուրդներից հետո անհամբեր էի, թե երբ պետք է գանք դպրոց՝ կարոտել էի ընկերներիս: Երբ ես մտա դպրոց, շատ ուրախացա տեսնելով ընկերներիս, ընդհանուր պարապմունքից հետո բաժանվեցինք ջոկատների, ես «Խուստուփի արծիվներ» ջոկատում եմ,  մեր անելիքների մասին խոսեցինք, մի քիչ խաղացինք ու գնացինք Մայր դպրոց, այնտեղ պարեցինքմիջին դպրոցի սովորողների հետ՝ կարնո քոչարի և վերադարձանք դպրոց-պարտեզ, շախմատ խաղացինք, գնացինք սահնակներով մրցելու,  մրցեցինք, որը շատ հետաքրքիր էր: Վերդարձանք դպրոց կրկին շախմատ խաղացինք ու մեր խմբով սկսեցինք գրել մեր օրվա տպավորութունները: Մենք նաև ունենք կարգախոս՝ Խիզախ է նա, ով ունակ լավ ընկեր լինել:

Posted in Uncategorized

Նժդեհ

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դասական՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Երևանի նահանգ և Կզնուտդեկտեմբերի 21, 1955, Վլադիմիր), հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։

Posted in Հայրենագիտություն, Ճամբար

Խուստուփ

Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում[1]։ Բարձրությունը 3201[2] մետր է։ Continue reading “Խուստուփ”