Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում[1]։ Բարձրությունը 3201[2] մետր է։
Կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ։[3] Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը[4]։ Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը։[5]