Posted in Uncategorized

Ջդրդուզի

Շուշիի Ջդրդուզի տարածքը, որը ներառված է «Հունոտի կիրճ» արգելոցի մեջ, ցանկապատվում է մեքենաների մուտքն արգելափակելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, գրում է karabakh-open.info-ն:

«Շուշիի Ջդրդուզ կոչվող տարածք մուտք գործելու դեպքում բնակիչներից գումար չի գանձվելու և ցանկապատումն ուղղակի մեքենաների մուտքն արգելելու համար է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։

Սերգեյ Շահվերդյանն անդրադարձավ նաև Տնջրի ծառի մոտ տեղի ունեցած վերանորոգման աշխատանքներին.

«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել և տեղադրվել են տաղավարներ, որոնցից օգտվելու համար քաղաքացիները պետք է որոշակի գումար վճարեն ծառայություններ մատուցող ընկերությանը, իսկ տաղավարներից դուրս իրենց հանգիստը կազմակերպել ցանկացողների համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, քանի որ տարածքը պետական սեփականություն է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Posted in Uncategorized

Շուշի

Շուշի[2][3][4], քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում[Ն 1], համանուն շրջանի վարչական կենտրոն։ Մինչև 1923 թվականը հանդիսացել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թ.-ին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինուժի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունից։

Շուշիի վարչական տարածքը

Ներկայում, չնայած Շուշին Արցախի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց, սակայն գտնվում է կիսաքանդ վիճակում[5]: