Posted in Կենդանիներ, Uncategorized

Գայլեր

Գայլեր (լատ.՝ Canis), կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։

Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ ՀՀ-ում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

 


Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ունի կարմրագազարագույն երանգ։ Բնակվում է հարավային Ասիայում։ Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ։ Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը (լատ. Cuon alpinus) բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս։ Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ։ Արուները կշռում են 15-20 կգ, էգերը՝ մինչև 13 կգ։ Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ։ Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի։ Ոհմակի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր։ Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը)։ Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը։ Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին։ Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին։

Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի։ Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր։ Ինչպես բոլոր շնազգիները նրանք տարածքը նշանում են։ Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը։

imgres

 

Գորշ գայլ

 

Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ (լատ.՝ Canis lupus) շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։[1] Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։[2] Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Բորենիներ

Բորենիներ

 

Բորենի

Բորենիներ (լատ.՝ Hyaenidae), շնազգիների ընտանիքի գիշատիչկաթնասունների ցեղ։ Ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։

Բորենիների տեսակները

Բորենիների բաժանվում են 4 տեսակի բծավոր բորենի, գորշ բորենի, շերտավոր բոորենի, և հողագայլ։ Այս կենդանիները տարածված են Աֆրիկայում, գորշ բորենին հարավային Աֆրիկայի ափերին, այդ պատճառով նա նաև կոչվում է մերձափնյա բորենի։ Ամենահայտնի տեսակը դա շերտավոր բորենին է, որն Աֆրիկաից բացի կա նաև Ասիայի հարավում և նաև Հայաստանում։ Հողագայլը չապսերով ամենափոքրն է, այդպես է կոչվել որջում ապրելու սովորության պատճառով։

imgres250px-proteles_cristatus1

Բծավոր բորենի

Բծավոր բորենիները ոհմակներ են կազմում, որտեղ իշխում են ոհմակի օրենքները։ Բարձր պոչը վկայում է ոհմակում բորենու բարձր դիրքի մասին։ Այս բորենու ոռնոցը հիշեցնում է մարդու քրքիջ։

Գորշ բորենիներ

Գորշ բորենիները ազգակցական ոհմակներ են կազմում 4-15 անհատից բաղկացած։ Էգը արուներից կարելի է ասել չի տարբերվում։

Հողագայլ

Հողագայլերը միայնակ կենդանիներ են, թեև երբեմն ապրում են ընտանիքներով։ Աֆրիկայի բնիկները նրանց որսում են մսի և մորթու համար։

Շերտավոր բորենիներ

Շերտավոր բորենիները հանդիպում են ՀՀ հարավային մասում։ Մենակյաց կենդանի է։ Բացի լեշից սիրում են նաև ձմերուկ։ Կուշտ կերած բորենին միանքամից քնում է:

 

Շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Ընտանի շունը կամ շունը (հոգնակի՝ շներ) շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։[1]

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։[2]

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։[3]

Հայկական գամփռ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։

imgres
Գելխեղդ շունը մարտից հետոԵրբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականությունն էր իր ձեռքով ճմուռ պատրաստել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերակրել նրան։ Շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը։ Մեկից ավել գայլ խեղդած շանը պատվելու իրավունքը վերապահված էր տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին։ Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ էր գալիս և թավալվելով տիրոջ ոտքերի առաջ, երեք անգամ հաչում էր… Տերն այդ կերպ տեղեկանում էր պատահածի մասին և հասկանում, որ շունը մեկից ավելի գայլ է խեղդել… Բնական է, գրկում էր և ճակատը համբուրում, գգվում, ապա իր ձեռքվ պատրաստված ճմուռը կերցնում։ Այնուհետև՝ շունն առանց լրացուցիչ ցուցմունքի կամ նշանի, կրկին վերադառնում էր հոտի մոտ, դեպի իր պարտականությունները…

 

 

 

 

 

 

 

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a comment