Posted in Կենդանիներ

Միչատներ

Սարդեր

Սարդերսարդակերպերի (Arnanei) դասիհոդվածոտանիներիկարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։

 

 

Ընդհանուր տեղեկություններ

Սարդի ներքին կառուցվածքը

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանումում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։

Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։ Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել։ Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ Հայաստանումում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։

 

images

 

 

Մրջյունները թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիքի միջատներ են: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ մրջյունները, դեղին լագիուսը և այլ տեսակներ:
Մրջյունի մարմինը կազմված է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից: Աշխատավոր մրջյունների մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ (զբաղեցնում են գլխի զգալի մասը) կամ բացակայում են: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: Կան թևավոր և անթև տեսակներ: Ջերմասեր են: Տեսակների թիվն արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: 
Մրջյունները զարգացած բնազդներով «հասարակական» միջատներ են: Մրջնաընտանիքում անհատների թիվը 1 տասնյակից մի քանի միլիոն է՝ կազմված հետևյալ կաստաներից՝ ձվադրող մեկ կամ մի քանի անթև էգերից՝ թագուհիներից, աշխատավոր թերզարգացած բազմաթիվ էգերից և թևավոր արուներից ու էգերից: Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին և փոքր մրջյունների միջև (ամենամեծերը կոչվում են զինվորներ): Մրջնաընտանիքի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, էգին և սերնդին խնամելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները: Բնում զարգանալուց հետո թևավոր էգերն ու արուները լքում են այն և հարսանեկան թռիչքի ժամանակ զուգավորվում: Արուները կարճ ժամանակ անց սատկում են, իսկ բեղմնավորված էգերը (հիմնադիր էգեր), ազատվելով թևերից, պատրաստում են ապագա բնի առաջին խցիկը, որտեղ և ձվադրում են: Թևավոր էգի կամ թագուհու ձվերից դուրս են գալիս կոր ու սպիտակ, որդանման թրթուրներ: Աշխատավոր մրջյունները նրանց կերակրում են սննդարար խյուսով, իսկ հետո թրթուրները կերպափոխվում են հարսնյակների: Հարսնյակը, որ գտնվում է բոժոժի մեջ, շատ նման է հասուն մրջյունի, միայն թե սպիտակ է ու անշարժ: Թրթուրի ստացած սննդից կախված՝ հարսնյակից դուրս են գալիս կա՜մ աշխատավոր մրջյուն՝ թերզարգացած էգ, կա՜մ թևավոր արուներ ու էգեր: Աշխատավոր մրջյունները կարող են ապրել մինչև 3–4 տարի, իսկ հիմնադիր էգերի կյանքի տևողությունն ամենաերկարն է միջատների աշխարհում (մինչև 20 տարի):
Մրջնանոցները բարդ կառուցվածք ունեն: Մրջյունների կուտակը, որը մարդիկ տեսնում են գետնի վրա, մրջնանոցի վերնահարկն է միայն, իսկ գլխավոր մասը (ստորգետնյա «սրահները») գետնի խորքում է: Կան և մշտական բույն չունեցող, թափառող տեսակներ. օրինակ՝ արևադարձային երթային մրջյունները շարասյուներով շարժվում են անտառներով, անցնում առվակների վրայով և իրենց ճանապարհին ուտում, փչացնում են բազմաթիվ բույսեր: Ընդհանրապես, մրջյունները սնվում են բուսական և կենդանական կերով, իսկ որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թքագեղձերի արտադրած խյուսով:
Ամերիկյան հովանոցավոր մրջյունները մի քանի րոպեում կարող են տերևազրկել մեծ ծառը. նրանք կլոր-կլոր կտրատում են տերևներն ու շալակած տանում մրջնանոց, ապա ստորգետնյա «սրահների» խորքում այդ տերևների վրա աճեցնում են հատուկ սնկեր, ավելի ճիշտ՝ սնկամարմին: Սնկամարմնի վրա աճում են մականանման ցուպիկներ, որոնք հովանոցավոր մրջյունների համար հաճելի կեր են: Այդ քմահաճ բույսի աճման համար մրջյուններն ստեղծում են անհրաժեշտ պայմաններ (ջերմություն ու խոնավություն): Մարդկանց դեռևս չի հաջողվել լաբորատորիայում նման սնկամարմին աճեցնել:
275px-fire_ants02

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s