Posted in Կենդանիներ, Uncategorized

Օձեր

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից – 12 մետր է, զանգվածը՝ 5 գ – 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, ինչը նրանց թույլ է տալիս առանց ծամելու՝ մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

 

 

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում,

 

 

 

Բազմացում

Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։ Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։

Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով։ Տեղաշարժվում է՝ փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա։ Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը։ Օձերը նաև լողում են։ Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում։ Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում։ Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով։ Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի։ Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են։ Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ։ Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ։

Հարձակում

Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը։ Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։ Թույնն արտադրվում է գլխի 2 կողմերում տեղադրված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ։ Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը։ Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը։ Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան 2 փոսիկներ։ Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ հազարերորդականի հասնող տարբերությունները։ Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ։ Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել։ Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր։ Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում։

Օձի թույնի օգտակարություն

The strangling of a poisonous snake, representing the crushi Wellcome L0029946.jpg

Օգտակարությունն այն է, նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում։ Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում։ Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը։ Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս։ Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների։

 

275px-snakes_diversity

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s