Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մեծամոր (հնագույն բնակատեղի)

Մեծամոր, հնագույն ամրոց-բնակատեղի Արարատյան դաշտում, Մեծամոր գետի ակունքներին մոտ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Երևանից մոտ 30 կմ արևմուտք։ 1965 թվականից Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է Մեծամոր․։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրշանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում, ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արլ-ից պաշտպանվել է արհեստական խրամաա-շրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ Մ․ մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միշնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի դարաշրշանի (վաղ, միշին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած երկաթի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։ Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրշանի (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտ․ շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մ-ում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ-ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ 2800—2600 թվականներին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ-ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ-աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ տաճարների շուրշը գյուղական համայնքների համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրշանի զարգացման փուլերի միջև։ Վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11—9-րդ դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միշին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։

 

Posted in Մայրենի, Uncategorized

Բարև, գարուն

 

Գարնանը ես շատ էի սպասում նա իր հետ բերեց արևը ես ել չեի դիմանում չեի կարողանում գնդակ խաղալ: Գարնանը ծառերը ծախկում են ծաղիկները նույն պես և կյանքը կարծես նորից է սկսում ամենուր լսվում են թռչունների ծլվլոցները ծառերից նոր բողբոջներ են դուրս գալիս կարծում եմ եղանակներից ամենա գեղեցիկն ու ամենա հետաքրքիրը գարունն է: