Posted in Մայրենի, Uncategorized

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:

Երկինքներ, որպես երազներ հոգու:

Երկինքներ, որպես մանկական աչեր:

Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն

– Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին:

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն

Խառնելով հոգիս աստղային մութին …