Posted in Uncategorized

Հրազդան գետ

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[1][2]։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

search

Posted in Uncategorized

Ճանփորդություն

Ես և իմ ընկերները մեր սիրելի ընկեր Անահիտի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Թաիրովի դպրոց: Այնտեղ երեխաները մի քանի առակներ պատմեցին: Այդ առակները ինձ շատ դուր եկան: Հետո մենք գնացինք նրանց շախմատի դասարան և նրանց հետ շախմատ խաղացինք: Մի տղա էր ինձ հետ խաղում նա շատ լավ էր խաղում հաղթեց ինձ ես մի քիչ տխրեցի: Բայց հետո մենք գնացինք Ղուկասավան  գյուղ, Հրազդան գետի ափ, այնտեղի աղբերը մաքրեցինք ,լուսանկարվեցինք և վերադարձանք դպրոց:

Posted in Uncategorized

Զատիկն իմ ընտանիքում

<<Զատիկն իմ ընտանիքում>> լավ անցավ: Ես մի լավ չարություն արեցի եղբորս հետ, բոլորը շատ ուրախ էին: Բոլորի հետ ձու կռվացրեցի և բոլորը ինձ հաղդեցին: Ես նեղացա որոշ ժամանակ,  բայց հետո գնացի նորից չարություն անելու: Մի լավ չարություն արեցինք ես և եղբայրս բայց հետո եղբայրս գնաց և ես մնացի մենակ:

search

Posted in Uncategorized

Արտաշատ

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է ԵրևանՆախիջևանԲաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու ԳորիսՍտեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 – մ.թ.120 թթ.։

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

 

imgres

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Իմ ճամփորդությունը դեպի Դիլիջան

Ես շատ էի սպասում այդ ճամփորդությանը, իմ ընկերներից բոլորը գալու էին բացի մի քանի հոգուց: Սկզբում Սևանում կանգ առանք, նախաճաշեցինք: Սևանը ամբողջովին սառած էր: Մենք քայլում էին նրա վրայով, իմ ընկեր Արսենի ոտքը մտավ ջրի մեջ, մենք շատ ծիծաղեցինք, իսկ հետո ճանփա ընկանք: Գնացինք Գոշավանք, իսկ հետո Հաղարծին: Գոշավանքում շատ լավ անցկացրեցինք ժամանակը, տեր հորը շա՜տ հարցեր տվեցինք, իսկ նա շատ համբերատար պատասխանում էր: Հաղարծինում իմ համար այնքան էլ հետաքրքիր չէր: Երկրորդ օրը արթնացանք, նախավարժանք արեցինք, խաղեր խաղացինք, իսկ հետո գնացինք Վախթանգ Անանյանի ազգականուհու մոտ նրա հետ զրուցեցինք: Վախթանգ Անանյանը ծնվել էր Շամախյան գյուղում: Հետո գնացինք գրադարան, այնտեղ անբան Հուռին դիտեցինք, ինձ շատ դուր եկավ: Հետո գնացինք հյուրանոց, հանգստացանք և գնացինք թումո: Թումոյում մենք խոսեցինք խաղերի, համացանցերի, մուլտֆիլմերի ,ֆիլմերի ստեղծման մասին: Այնտեղ մի ֆիլմ դիտեցինք, որը նրանք էին ստեղծել: Չէի ասի, որ այն լավն էր: Հետո գնացինք դիլիջանցի երեխաների հետ ֆուտբոլ խաղալու, ասեմ, որ նրանք շատ լավ էին խաղում ֆուտբոլ: Մենք նրանց հետ խաղում պարտվեցինք 4-0 հաշվով: Հետո  հյուրանոցում ընթրեցինք և գնացինք գիրք ընթերցելու: Ընթերցեցինք Գայլուկը, Վարազի և արջի կռիվը և մի քանի այլ ստեղծագործություններ: Ընթերցելուց հետո մի ֆիլմ դիտեցինք հովազաձորի գերները  այդ  ֆիլմը  ինձ դուր եկավ, հետո գնացինք քնելու: Երրորդ օրը գնացինք Դիլիջանի քոլեջը, այնտեղից շատ լավ տպավորություններ  ունեմ: Գնացինք այնտեղի լողավազան, այն ինձ շատ դուր եկավ, քիչ էր մնում  նետվեի ջրի մեջ: Հետո գնացինք այնտեղի ֆուտբոլի դաշտ, վազվզելու: Հետո այցելեցինք Սեվանավանք, այնտեղի նկարնեը ինձ շատ դուր եկան: Իսկ հետո հեռադիտակով ճայերին էինք նայում, այնքան գեղեցիկ էին: Մի քիչ խաղալուց հետո էլ վերադարձանք տուն: