Posted in Uncategorized

Հրազդան գետ

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[1][2]։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

search

Posted in Uncategorized

Ճանփորդություն

Ես և իմ ընկերները մեր սիրելի ընկեր Անահիտի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Թաիրովի դպրոց: Այնտեղ երեխաները մի քանի առակներ պատմեցին: Այդ առակները ինձ շատ դուր եկան: Հետո մենք գնացինք նրանց շախմատի դասարան և նրանց հետ շախմատ խաղացինք: Մի տղա էր ինձ հետ խաղում նա շատ լավ էր խաղում հաղթեց ինձ ես մի քիչ տխրեցի: Բայց հետո մենք գնացինք Ղուկասավան  գյուղ, Հրազդան գետի ափ, այնտեղի աղբերը մաքրեցինք ,լուսանկարվեցինք և վերադարձանք դպրոց: