Posted in Բնագիտություն, Uncategorized

Էլեկտրական հոսանք

Առաջացման անհրաժեշտ պայմանները 

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Հոսանքի աղբյուր 

Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսսանդրո Վոլտան 1800 թվականին։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ և նրանց միջև աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով, այդ ամենը դասավորում է սյան տեսքով։ Հետո վերին և ներքևի թիթեղներին հաղորդալար ամրացնելով, Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյորը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյ1427-36ուն։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Կայծակ

Կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

 

Հատկություններ 

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

Տեսակները 

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։

Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։

Առաջացման անհրաժեշտ պայմանները  

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

Դասարանում

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.

Ձուկը, երբ ուշքի եկավ,   ասաց մարդու լեզվով.

Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզի, ասա,  ես կկատարեմ քn արած լավության փոխարեն:

Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ,- ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինի՛ր, գնա՛ մարդկանց մեջ  երգի՛ր, խրատեց ձուկը.

-Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացի՛ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը :

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա-ինչպիսի՞ առարկա

կանաչ արտ-ինչպիսի՞ առարկա

բարձր տանիք-ինչպիսի՞ առարկա

գունավոր նկար-ինպիսի՞ նկար

բարակ ժապավեն-ինչպիսի՞ ժապավեն

նեղ ճանապարհ-ինչպիսի՞ ճանապարհ

պղտոր գետ-ինչպիսի՞ գետ:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

  • Ո՞վ ի՞նչ արեց:
  • Մարդը նկարեց:
  • Ի՞նչը ի՞նչ եղավ:
  • Ափսեն կոտրվաց:
  • Ովքե՞ր ի՞նչ են անում:
  • Մարդիկ փոս են փորում:
  • Ինչե՞րը ի՞նչ են լինում:
  • Ծաղիկները թոշնում են:

4. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

  1. Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-ես
  2. Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:-դու
  3. Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-նա
  4. Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-մենք
  5. Հետաքրքիր բան եք մտածել:-դուք
  6. Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք