Ներկայացված նկարում երևում է ծաղկի կառուցվածքը:
Ծաղիկ. ծաղիկը արտաքինից շատ պարզ բան է, որ բազում մարդկանց ուրախություն, հուզմունք և երջանկություն է պարգևում: Իրականում ծաղկի ներսը մի բարդ կառուցվածք է: Վիքիպեդիայում կարդացի ծաղկի մասին ու իմացա, որ բույսերի որոշ տեսակների ծաղիկներ սեռ ունեն:
Նկարում պատկերվածծաղիկն ունի և՛ առէջ և վարսանդ, այսինքն այս ծաղիկը երկսեռ է:
Վարսանդը ծաղկի իգական սեռը պայմանավորող օրգանն է: Կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում գտնվում են մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը: Նկարին նայելով, կարող եք տեսնել վարսանդը:
Վարսանդին շրջապատել են առէջները՝ ծաղկի արական օրգանները: Դրանք ունեն առէջաթելեր և փոշանոթներ: Հենց այդ փոշանոթներում էլ զարգանում են փոշեհատիկները:
Փոշեհատիկը քամու, մեղվի, թիթեռի կամ մեկ այլ միջատի միջոցով առէջի փոշանոթից ընկնում է վարսանդի սպիի վրա, հետո սռնակով իջնում եւ հասնում սերմնարան, որտեղ էլ այն աստիճանաբար վեր է ածվում սերմի, հետո՝ պտղի: Սա նման է մայրիկի փորում մեծացող բալիկին: