1) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
Առօրյա, թռչորս, ողորկ, բարորակ, անդորր, անօրինակ, անոգուտ, որբանոց, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անոգտակար, դեղնազոծ, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հոգուտ, օվկիանոս, հոգս, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրեն, արագոտն, առօրեական, վաղօրդյան, օրմիզդուխտ, օրըստօրե, ով, չոգնել, այսօր, պարզորոշ, հոդս ցնդել, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, լացուկոծ, քեռորդի, նորօրյա, հատօրյակ, վաղօրոք, արջաորս, սևօրակ, ակնաջօղ:
2) Առանձնացրո’ւ ոջ հոլովման ենթարկվող բառերը:
- Սյուն, աներ, սկեսուր, գարուն, ընկեր, դուռ, քույր, քեռակին, նախկին, տիկնիկ
- Տաճար, տանտիկին, սկեսրայր, հասցեատեր, լապտեր, մեղր, կին, մայրամուտ, դասընկեր
- Հորաքույր, գործարան, գործարանատեր, խաղընկեր, այգաբաց, հորեղբայր, կալվածատեր, տիկին
- Տալ, հարսնաքույր, վարագույր, տերտեր, երիցակին, զուգընկեր, բաժնետեր:
3) Նախադասություններն ավարտի՛ր:
- Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չեր համաձայնվում:
- Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին թեև նրան համոզելը չստացվեց:
- Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև շատ քաղցած էր:
- Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ աքլորը վախեցած էր:
- Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած չեր հավատում:
4. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:
Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:
5. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փորձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.
Ա. Ծառ, ձայն, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, հայ, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ, քույր, մայր, ձեոք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ, պանրագործ: