Դասարանում
Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։
Գարուն էր։ Բնությունը ապաքինվող ախտահարվածի պես նայում էր թախծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երակների մեջ, և նա անրջում էր` աչքերը տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ, և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։
Մի ապաշխարող վանական` խստահայաց ու թախծոտ, ձյունաթույր մորուքով, նստած ձորապռնկի ժայռին, խորասույզ նայում էր ներքև` դեպի ջրաղացը, որի միափեղկ նեղլիկ դռնակից ժրաջան մրջյունի պես ելումուտ էր անում մի կորամեջք մարդ։ Վանքի մերձակա քողտիքից դուրս եկավ մի ուրիշ վանական` մի պարկ շալակին. մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը, վերցնելով մագաղաթի փաթեթը, սկսեց հետաքնին զննել. ինչ-որ տող անվերջանելի էր, և խիստ շահագռգռել էր նրան։
Ընդգծի՛ր ցուցական հոդով երեք գոյական։
- Վերջերս ձեռքիս ռադիոյով լսեցի, որ մոտ ժամանակներս աշխարհումս կլիմայական այնպիսի աղետներ են լինելու, որ վայ թե ծննդավայրումս այլևս ապրել չլինի, այդ պատճառով էլ մտադիր եմ փոխել բնակությանս վայրը։
- Ասում են՝ գիշերս առատ ձյուն է գալու, իսկ մոտ օրերս կփակվեն ճանապարհները․ երևում է՝ ձմեռս դաժան է լինելու։ Բայց գուցե բախտս բերի, և վնասված ոտքս չմրսեցնեմ, առողջությունս չփչացնեմ։
Ընդգծի՛ր դիմորոշ հոդով երեք գոյական յուրաքանչյուր շարքում։
- Տղաներդ, ամենքդ մի փունջ ծաղիկ վերցրած, կգաք մեզ՝ աղջիկներս շնորհավորելու կանանց տոնի առթիվ, իսկ մենք կհամբուրենք մեր ուսուցիչներին և նրանց կնվիրենք այդ ծաղկեփնջերը։
- Ոչ մեկդ գլխի չէր ընկել թևս մտնելու և ինձ անցկացնելու սառցակալած փողոցը․ երկուսդ էլ զբաղված էիք ընկերուհիներովդ, ես՝ անտեսված պապիկս, հույսս ինձ վրա դրեցի և կոտրեցի ոտքս։
- Բոլորս հույս ունեինք այդ օրը տեսնելու այնքան սպասված հյուրին․ ոչ մեկս չէր կասկածում, որ նա կգա, և ամենքս, մի-մի վարդ ձեռքներից, շարվել էինք ճամփեզրին։
Մենախոսություն, երկխոսություն թեմաներից մեկով․
- Մենախոսություն «Եթե ես Եղիշե Չարենցը լինեի․․․»
- «Կաղամբը և արագիլը» երկխոսություն
- «Ծառից ընկած տերևը» մենախոսություն
- «Կա՛նգ առ, ակնթարթ» մենախոսություն
- «Երևանի ցայտաղբյուրները»
- «Չափի զգացում»
- «Ստի ոտքը կարճ է»
- «Կյանքի սևն ու սպիտակը»
- Այլ թեմա։