Posted in Ճամբար, Uncategorized

Ճամբարի անհատական պլան

երեքշաբթի

9:00-9:30 ընդհանուր պարապունք

Ընդհ. Պարապ. 9:00-9:30
Նախագիծ         9:30-10:10
Նախագիծ         10:15-11:00
Նախագիծ         11:05-11:50
Խեցեգործություն 11:55-12:40
Ընդմիջում           12:40-:13:00
Մարզական          13:00-14:00

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Հազարամյակի մարդը՝ Մահաթմա Գանդի

Իմ համակողմանի փորձն ինձ համոզել է, որ չկա ուրիշ Աստված ճշմարտությունից բացի:  Մարդը չի կարող իրեն թույլ տալ օտարվել կյանքի մի որևիցե ոլորտից: Ահա թե ինչու` իմ հավատարմությունը ճշմարտությանը հանգեցրեց ինձ քաղաքականության մարզին, և առանց նվազագույն տատանման ու դրա հետ մեկտեղ համակ խոնարհությամբ կարող եմ ասել, որ նա, ով կհաստատի, թե կրոնն ընդհանուր ոչինչ չունի քաղաքականության հետ, չգիտե, թե ինչ ասել է կրոն:

1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ» : Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի  առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» : Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»։ Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»։

5. «Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է։Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք»: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

8. «Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ»: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

Կարդացեք նաև այս նյութը

Պահքի և աղոթքի մասին գրում է.
Ճշմարիտ պահքը մաքրում է մարմինը, միտքը և հոգին: Այն խաչում է մարմինը և ազատագրում է հոգին: Անկեղծ աղոթքը կարող է հրաշքներ գործել: Այն հոգու ուժեղագույն ձգտումն է դեպի ավելի մեծ մաքրություն: Մաքրությունը, որը հասանելի է դարձել նման ճանապարհով և որը օգտագործվում է վեհ նպատակի համար վեր է ածվում աղոթքի:
Ես հավատում եմ նրան, որ չկա աղոթք առանց պահքի, ինչպես նաև չկա ճշմարիտ պահք առանց աղոթքի:
Ամբողջական(լրիվ) պահքը – դա ամբողջական ինքնահերքում է: Այն ամենամաքուր աղոթքն է ՝ «Վերցրու իմ կյանքը և թող այն մշտապես Քոնը լինի», այս բառերը խորհրդանիշ չեն և չպիտի որպես այդպիսին դիտարկվեն: Պիտի լինեն անգիտակից, երջանիկ, անվերապահ ինքնազոհաբերություն: Սննդից կամ նույնիսկ ջրից հրաժարվելը միայն սկիզբն է, նվիրման փոքրագույն մասը:

 

 

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Տրաբանական խնդիրներ՝ 23.05.2018թ.

Կենդանիներ
Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:

200

Մարդ
Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:

60

Սպորտ
Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:

4200,5400

Ֆուտբոլասերների համար
Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խբում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խբեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

12,24

Խոհանոցային
Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կգ ալյուր է և ձու է հարկավոր Մանեին պատրաստելու իր գաթան:

90,45

Նորաձևություն
Նորաձևը անցյալ տարի կարեց դեղին գույնի շոր և օգտագործեց 20մ կտոր: Այս տարի նորաձևը փորձում է կարել կարմիր շոր, որի համար նրան անհրաժեշտ է միայն անցյալ տարվա կտորի 20%-ը: Ինչքան կտոր և թել օգտագործեց նորաձևը, եթե թելի երկարությունը անցյալ տարվա կտորի 10%-ն է:

2

Մեքենա
Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խաղտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խաղտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:

100

 

Posted in Կենդանիներ, Uncategorized

Կոլիբրի

Արտաքին կառուցվածք  

Աշխարհի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը՝ 5, 7—21, 6 սմ, քաշը՝ 16—20 գ։ Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։ Թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ)։

Սննդառություն 

Սնվում են ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով։ Գիշերը, սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ, նյութափոխանակության ինտենսիվությունը նվազում է, մարմնի ջերմաստիճանը 39—43 °C-ից իջնում է մինչև 14, 5—21 °C։

Տարածվածություն

Կոլիբրիները բացառապես Արևմտյան կիսագնդի թռչուններ են։ Ամենաշատը (163 տեսակ) տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում։

Բնադրում 

Զույգեր չեն կազմում, պոլիգամ են, չվող, բույնը կառուցում, թխսում և ձագերին կերակրում է էգը։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, առանձին տեսակներ բույնը ծեփում են ժայռերին։ Դնում են 1—2 ձու, թխսում 14—19 օր։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը։

 imagesimages

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

 

1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վա՜յ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու՛, հե՝յ, հարայ կանչել, ճռռոց, օ՜ֆ, քչքչոց, ծի՜վ-ծի՜վ, բզզոց, ախ՜, վա՜շ-վի՜շ, ճռվողյուն, ուխա՜յ, թրըխկ, շրխկոց։

2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։
Posted in Հայոց լեզու, Uncategorized

ԾԻԾԱ՛Ղ

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
— Այո:

Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
— Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
— Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
— Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
— Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
— Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
— Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
— Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
— Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
— Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
— Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
— Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
— Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
— Տասը:
— Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
— Չգիտեմ:
— Ո՞վ է հայրդ:
— Դերձակ է:
— Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
— Երևի, այո:
— Եղբայներ, քույրեր ունե՞ս:
— Երեք եղբայր, երկու քույր:
— Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
— Այո:
— Ու՞ր:
— Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
— Հին երկի՞րը:
— Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
— Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
— Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
— Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
— Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
— Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Դասարանում

Դասարանում

1.Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջ, այսօր, վերջապես, դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ, հետզհետե,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ, ընդամենը, ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

Տեղի մակբայ                                                       Ժամանակի մակբայ

ամենուր                                                                       այսօր

ընդառաջ                                                                      վաղ

վերջապես

դռնեդուռ                                                                        ուշ

մեջտեղ                                                                           այժմ

այլուր                                                                             դանդաղ

վեր                                                                                  հետզհետե

հեռու                                                                              առհավետ

բազմիցս

ժամ առ ժամ

Ձևի մակբայ                                                                  Չափի մակբայ

ներքուստ                                                                                 դեռևս

արագ

ընդամենը

ավել

եռակի

երիցս

ամբողջովին

2.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

3. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Արջն աղվեսին ասում էր,որ նա աշխարհի ամենա գեղեցիկ աղվեսն էր:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Պապն ասաց,որ իր իմացած միակ  լեզուն հայրենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

Եղբայրս ասաց,որ նա կարողանում է խոսել ծառ ու ծաղկի  և կենդանիների հետ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

Տղան ասաց,որ չգիտի թե նրանք քանի լեզու գիտեն,բայց իր շատ լավ են հայերեն հասկանում:

Posted in Հայոց լեզու

Կենսագրություն

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։

1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։

Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց…

1921 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկվում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկվում է Բուրժա (գտնվում է Փարիզի մոտակայքում)՝ ավիացիոն 34-րդ գունդ։ 1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի, նա ստանում է գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով, նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Լյուֆտվաֆֆեի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Նա ասել է, որ չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Առաջադրանք

1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հայրենիքը պաշտպանեցին հերոսաբար:

Նարեկը մասամբ էր դասին մասնակցում:

Ընկերս փոր-ինչ հոգնած էր:

Ապրիլ ամսին  ամենուրեք ծախկունք է:

Ես լիովին վստահում եմ իմ ընկերներին:

2.Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։

արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
ապա, մասին, լիովին, անշուշտ
եթե, որտեղ, ամենուր, այստեղ
մյուս, բոլոր, ուր, հապճեպ
ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Առողջ ապրելակերպ

Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում (բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ “Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը”, որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա­վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ – մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդությունների կանխարգելման և առողջությանխթանման։

  • առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
  • առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա­ռում­ները,
  • վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
  • մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ), թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։

Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները

  1. Ֆիզիկական առողջություն,
  2. Հոգեկան առողջություն,
  3. Սոցիալական առողջություն,
  4. Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:

Այս ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`

  • անձնական հիգիենայի հմտություններ,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահման կանխարգելում,
  • առողջ սնունդ և սննդակարգի պահպանում,
  • արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
  • առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում:

download