Իմ համակողմանի փորձն ինձ համոզել է, որ չկա ուրիշ Աստված ճշմարտությունից բացի: Մարդը չի կարող իրեն թույլ տալ օտարվել կյանքի մի որևիցե ոլորտից: Ահա թե ինչու` իմ հավատարմությունը ճշմարտությանը հանգեցրեց ինձ քաղաքականության մարզին, և առանց նվազագույն տատանման ու դրա հետ մեկտեղ համակ խոնարհությամբ կարող եմ ասել, որ նա, ով կհաստատի, թե կրոնն ընդհանուր ոչինչ չունի քաղաքականության հետ, չգիտե, թե ինչ ասել է կրոն:
1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ» : Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի առաջ` կառչելով հին մտածելակերպից:
2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» : Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:
3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»։ Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:
4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»։
5. «Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է։Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք»: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:
6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:
7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:
8. «Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:
9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ»: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
Կարդացեք նաև այս նյութը
Պահքի և աղոթքի մասին գրում է.
Ճշմարիտ պահքը մաքրում է մարմինը, միտքը և հոգին: Այն խաչում է մարմինը և ազատագրում է հոգին: Անկեղծ աղոթքը կարող է հրաշքներ գործել: Այն հոգու ուժեղագույն ձգտումն է դեպի ավելի մեծ մաքրություն: Մաքրությունը, որը հասանելի է դարձել նման ճանապարհով և որը օգտագործվում է վեհ նպատակի համար վեր է ածվում աղոթքի:
Ես հավատում եմ նրան, որ չկա աղոթք առանց պահքի, ինչպես նաև չկա ճշմարիտ պահք առանց աղոթքի:
Ամբողջական(լրիվ) պահքը – դա ամբողջական ինքնահերքում է: Այն ամենամաքուր աղոթքն է ՝ «Վերցրու իմ կյանքը և թող այն մշտապես Քոնը լինի», այս բառերը խորհրդանիշ չեն և չպիտի որպես այդպիսին դիտարկվեն: Պիտի լինեն անգիտակից, երջանիկ, անվերապահ ինքնազոհաբերություն: Սննդից կամ նույնիսկ ջրից հրաժարվելը միայն սկիզբն է, նվիրման փոքրագույն մասը: