Posted in ճամփորդություն, Uncategorized

Պատում

Սեպտեմբերի քսանմեկից քսաներեքը, մի խումբ սովորողներով, ճամփորդեցինք դեպի Սևան՝ «Ժայռ» հանգստյան գոտի։ Հասանք այնտեղ, տեղավորվեցինք, ճաշեցինք և իջանք ափ՝ լողալու։ Ես չէի ցանկանում լողալ և դրա փոխարեն ֆուտբոլ էի խաղում ընկերոջս հետ։ Հաջորդ օրը նախաճաշելուց հետո, տարածքը մաքրեցինք աղբից և գնացինք մարզվելու։ Ընթերցանություն արեցինք։ Կարդացինք, քննարկեցինք Վիլյամ Սարոյանի <<Երեք հասուն տանձերը>> պատմվածքը։ Այդ պատմվածքում ինձ դուր եկավ այ , որ հերոսն այդ տանձերը չէր վերցրել ուտելու՝ այլ շոշափելու։ Ընթերցանությունից հետո գնացինք լողալու, այս անգամ ես էլ լողացի չնայած, որ ջուրը սառն էր։ Վերջին օրը առավոտյան վաղ արթնացանք, մարզվեցինք։ Մի քանիսը սուսերամարտ արեցին և նորից գնացինք ֆուտբոլ խաղալու։ Մի խոսքով, շատ լեցուն և հետաքրքիր օրեր եմ ունեցել իմ ընկերների և ուսուցիչների հետ։ Շնորհակալ եմ անցկացրած հետաքրքիր ու անմոռանալի օրերի համար։