- Գրավոր մեկնաբանիր առածները:
Ադամանդն աղբանոցում էլ կփայլի: Արժեքավոր բանը ամեն տեղ էլ աչքի կնկնի:
Առանց կրակ ծուխ չկա: Առանց պատճառ ոչինչ չի լինում:
Լեզվի վրա մի բան է, սրտում՝ ուրիշ: Երբեմն մարդն չի արտահայտում այն ինչ զգում է:
Ճարպիկ սկյուռն էլ ծառից կարող է ընկնել: Ինչքան էլ ճարպիկ լինես մի օր կսայթակես:
Առածն առանց առիթ չի ասվի: Խոսքը անտեղի չեն ասի:
- Արմատները համեմատիր և գրիր, թե ինչ փոփոխություն է կատարվել:
Հայրենասեր-սիրալի Արմատը սերն է, առաջինում արմատը փոփոխության չի ենթարկվում, իսկ երկրորդում ե-ն դառնում է ի:
Սպառազեն-զինավառ Արմատը զենն է, առաջինում փոփոխության չի ենթարկվել երկրորդում ե-ն դարձել է ի:
Բազմագույն-գունագեղ Արմետը գույնն է, առաջինում փոփոխության չի ենթարկվել երկրորդում յ-տառն սղվել է:
Լայնասիրտ-սրտագին Արմատը սիրտն է, առաջինում փոփոխության չի ենթարկվել երկրորդում ի-տառը սղվել է:
- Բացատրի՛ր բառերը՝բույր-բյուր, թույր-թյուր, կրիճ-կտրիչ:
Բույր-հոտ
Բյուր-շատ
Թույր-երանգ
Թյուր-սխալ
Կրիճ-ջրաման
Կտրիչ- կտրող գործիք