Posted in Հայոց լեզու

Հովանես Թումանյան (վերլուծություն)

  ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ      

    Իմ կարծիքով խորհրդավոր ծերունին տարիներն էին, չէ որ նրանք տեսել են ամեն ինչ և միշտ մեզ հետ են եղել ամեն տեղ ինձ շատ դուր եկավ այս հատվածը՝

 — Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ այդպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

Ինչքան էլ մարդիկ գան ու գնան տարիներն նույնեն մնում և նրանց հարցեր տալով է անցնում մեր կյանքը, երբ արդեն զգում ես, որ մեծացել ես և նա քեզ է թողնում ճանապարհի կեսին և առաջ շարժվում: