Posted in Հայոց լեզու, Uncategorized

Փարվանա վերլուծություն

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարերում ուրիշ աշխարհ էր:Ասում են՝ էնտեղ արծըվի նըման, Ծիծաղուն , կապուտակ երկընքի ծոցում, նստում էր սեգ սարերի արքան իր Փարվանա սպիտակ ամրոցում: Փարվանա արքան մի գեղեցիկ աղջիկ ուներ, ու ոչ մի որսորդ իր կյանքում այդքան գեղեցիկ եղնիկ չեր տեսել: Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա իր հոր ծերության օրերն ու իր հոր սարերը: Ու ապրում էր ծեր արքան իրեն քընքուշ աղջկանով բախտավոր: Եկավ էն օրն էլ, որ պիտի աղջկան ամուսնացնի ու ուղարկեց արքան դեսպաններին ամեն մի ամրոց, ու արքունիք: Եվ ասաց թե որտեղ է են քաջը եթե կա, իմ չնաշխարհիկ աղջկան արժանի, թող գա իր զենքերով ու ձիով իր բախտը տանի: Եվ եկան կտրիճները Կովկասի, Կազմ ու պատրաստ սպասում են ժամին մրցության: Ըսպասում էր ողջ աշխարհքը թե, որ կըտրիճն արդյոք պիտի Էն սիրունին տիրանա: Հընչեց փողը և ահա եկան աղջիկը նազելի և իր հայրը ալեհեր: Հայրը ասաց աղջկան, որ նա պիտի ընտրի անհաղթներից անհաղթին, որ ողջ աշխարհը մայիլ մընա քո բախտին: Բայց աղջիկը առաջ եկավ ձեռքին կարմիր խնձոր և ասաց, որ կարող է հաղթի մի վես տըմարդի, բայց չի կարող լինել սիրելին իր սրտի, իսկ կտրիչները փորձում էին Փարվանայի սիրտը շահել և համոզում էին նրան առաջարկելով գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհար, աստղ երկընքից վար կբերեն նրա համար: Բայց Փարվանան մերժեց ասելով, որ այդ բոլորը նրան հարկավոր չէ, նա ցանկացավ,որ նրան բերեն անշեջ հուրը սրբազան: Կտրիչները գնացին, անցան տարիներ բայց նրանք ետ չվերադարձան:Անցան շատ տարիներ աղջիկը ամեն օր սպասում էր և հորը հարցնում թե ինչու չեն գալիս իսկ հայրը ասում էր ,որ դա այդքանել հեշտ չէ բայց նրանք անպայման կգան: Բայց մի օր Փարվանաի հույսը հատավ ու լաց եղավ, արտասուքից ծածկեց քաղաքն ու ամրոց. բոլորը կորան, ինքն էլ հետը: Այժըմ էնտեղ Խոր Փարվանա լիճն է հստակ, ինչպես արտասուք: Ասում են, էն թիթեռները գիշերով, որտեղ լույս է հենց վառվում, հավաքվում են այնտեղ մեջն են ընկնում ասում են, թե Փարվանա ջահիլներն են, խելագար ընկնում են մեջը և այրվում:

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s