Posted in Ֆիզիկա, Uncategorized

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Հավասարաչափ շարժում:Արագություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Հավասարաչափ  շարժում:Արագություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Լաբորաորիայում քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն մեկ այլ մարմնի նկատմամբ կոչվում է՝ մեխանիկական շարժում:

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:

Ավտոմեքենաների շարժումը, վազվզող երեխաները, քայլող մարդիկ, թռչող թռչունները և այլն:

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների շարժումը, կոչվում է՝ հաշվարկման մարմին:

4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է՝ նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ:

Մարմնի շարժման ընթացքում անցած ճանապարհը, կոչվում է՝ շարժման հետագիծ:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Մարմնի անցած ճանապարհը անվանում են՝ մարմնի անցաց հետագծի երկարությունը:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9. Որ շարժումն են անվանում ուղղագիծ հավասարաչափ:

Ուղղագիծ հավասարաչափ է համարվում,՝որի անցած ճանապարհը ուղիղ է:

10.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է` հավասարաչափ շարժման արագություն:

V=S/T

11.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում:

Կմ/վ, մ/վ, սմ/վ, մմ/վ, կմ/ր, մ/ր, սմ/ր, մմ/ր, կմ/ժ, մ/ժ, սմ/ժ, մմ/ժ:

12.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը:

S=V.T

13.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը:

S=V.T

14.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
T=V:S

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկայի Ուսումնասիրման Առարկան: Ֆիզիկական Երևույթներ

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն: Մարդը բնության մաս է:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն, անվանում են՝ բնության երևույթներ:

Հին աշխարհի մեծագույն գիտնական՝ Արիստոտելը մ.թ.ա VI գրել է<<Ֆիզիկա>> գիրքը, <<Ֆիզիկա>> բառը առաջացել է Հունարեն <<Ֆյուզիս>> բառից, որը նշանակում է՝ բնություն:

ֆիզիկական երևույթների տեսակներն են՝ էլեկտրակա, մեխանիկական, ջերմային, լուսային, մագնիսական, էլեկտրամագնիսական, ատոմային, միջուկային:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված անվանել՝ Ֆիզիկական մարմին:

Այն ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը կոչվում է՝ Նյութ:

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում, գիտության մեջ անվանում են՝ մատերիա: 

Նյութը մատերիայի տեսակ է: Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է: Միառժամանակ կարևոր է այն օրենքների իմացուցությունը, որոնց ենթարկվում է՝ բնությունը:

Ֆիզիկայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են՝ դիտումներ:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Ներկայացնել աշխատանք անհատական նախագծով:

  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո
  • Այլ անհատական նախագծեր

 Վերլուծություններ      

     Մխիթար Գոշ 

    Ծովի գորտերը

-Ի՞նչու ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես:

Ծերերից մեկն ասում է.

-Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով վերադառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը:

Չլսեցին խորհուրդն ու դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախչեցին ու կրկին սուզվեցին ծովը:

Այս առակի իմաստն այն էր, որ նախ պետք է սեփական կարողությունտ ճանաչես, իսկ նոր հետո՝ տեղն ու գործը փոխես:

images

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Մարմինների փոխազդեցությունը

Փորձ. 1

Ունեմ սայլակ, որի դիմացից ամրացված է՝ առաձգական թիթեղ: Այն գտնվում է սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Ես ճկեցի առաջգական թիթեղը կապեցի թելով, այնուհետև այրեցի լուցկիով: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց և սեղանի նկատմամբ մնաց դադարի վիճակում:

Եզրակացություն՝ Այս փորձից ես հասակացա, որ միայնակ սայլակը ինքը իրեն չկարողացավ շարժվել:

Փորձ. 2

Նույն սայլակի թիթեղը նորից ճկեցի կապեցի թելով, այն մոտեցրեցի պատին: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը պատին հարվածելո, հետ գնաց պատից:

Եզրակացություն՝ չնայած սայլակը հարվածեց պատին, բայց ինքը պատից հետ հրվեց: