Posted in Ֆիզիկոսներ

Արքիմեդես

 Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևըἈρχιμήδηςմոտ. մ. թ. ա. 287ՍիրակուզաՍիցիլիաԻտալիա – մոտ. մ. թ. ա. 212ՍիրակոզաՍիցիլիաԻտալիա), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը :

Արքիմեդեսն անվերջ փոքրերի և մոտարկման մեթոդը կիրառել էր մի շարք երկրաչափական թեորեմների դուրս բերման և ապացուցման համար, ներառյալ շրջանի մակերեսի գնդի մակերևույթի և ծավալի և պարաբոլայից ներքև մակերեսի հաշվումը, կանխատեսել էր ժամանակակից հաշիվը և մաթեմատիկական անալիզը։

Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակիսահմանումն ու ստեղծումը և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը։ Նա առաջիններից էր, ով մաթեմատիկան կիրառեց ֆիզիկական երևույթների վրա, հիմնեց հիդրոստատիկան և ստատիկան, ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարական մեքենաների, ինչպիսիք են Արքիմեդեսի պարուրակը, պատերազմի պաշտպանական մեքենայի նախագծումը. վերջինս կառուցել էր իր հայրենի Սիրակուզան հարձակումներից պաշտպանելու համար։

Արքիմեդեսը մահացել է Սիրակուզայի պաշարման ժամանակ (մ․ թ․ ա. 214-212), երբ նա սպանվեց հռոմեացի զինվորի կողմից, չնայած հրամայված էր նրան ձեռք չտալ։ Ցիցերոնը նկարագրել է Արքիմեդեսի գերեզմանը, որի վրա դրված էր գունդ և գլան, որոնք Արքիմեդեսը խնդրել էր տեղադրել իր գերեզմանի վրա՝ ներկայացնելու իր մաթեմատիկական հայտնագործությունները։

Ի տարբերություն հայտնագործությունների, Արքիմեդեսի գրառումները հին դարերում քիչ էին հայտնի։ Ալեքսանդրիայիմաթեմատիկոսները կարդում և մեջբերում էին նրան, բայց նրա գրառումների առաջին համապարփակ կազմումը միայն կատարվեց Իսիդոր Միլետացու կողմից Բյուզանդական Կոնստանդնուպոլսում, մինչդեռ Արքիմեդեսի գործերի վերաբերյալ մեկնաբանությունները գրվել են մեր թվարկության վեցերորդ դարում, այն բացելով լայն հասարակության համար։ Արքիմեդեսի գրառումների մի քանի օրինակ էր պահպանվել միջին դարերից, որոնք Վերածննդի ժամանակաշրջանի գիտնականների համար գիտական գաղափարների ազդեցիկ աղբյուր էին, մինչդեռ 1906 թվականի նրա անհայտ գործերի հայտնաբերումը Արքիմեդեսի պալիմպսեսթում նոր պատկերացում է տվել, թե մաթեմատիկական արդյունքները նա ինչպես է ստացել։

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s