Posted in Աշխարագրություն, Uncategorized

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն 18.12.2018թ.

 

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:
62f319ad-6b96-4041-b1ee-f63c0ce0f493-1424-0000033be1d6fc3e_tmp.png
  1. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում շատ մեծ դեր ունի: Նրա  շնորհիվ աշխատում են գյուղատնտեսական տարբեր տեխնիկաներ, օրինակ՝ տրակտոր, եքսկավատով և այլն: Նրանով աշխատում են քաղաքային պայմաներում օգտագործվող տարբեր առարկաներ:

3. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ածուխ, նավթ գազ ,տորֆ, փայտանյութ;

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Տնային աշխատանք

Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրականաստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

  1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարhի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն են ցուցադրվել: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում:

  1. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ` հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական- տաս-տաս, տասներկու-տասներկու- տասներկուական, հազար-հազար, հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

Սրանք բաշխական թվականներ են։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

 Ալլահից ղրկված(վերլուծություն)

  Ինձ տպավորել է <<Ալլահից ղրկված>> պատմվածքը այնտեղ թուրք և հայ մարդկանց հավատների և մարդ լինելու մասին է, պատմում է 1905 թվականի վտանգավոր ժամանակներում երբ կռիվ էր Լոռեցիները հավաքվել են ու որոշել, որ պետք է խաղաղություն հայտարարեն և սպիտակ դրոշ են բարձրացրել, բայց մարդիկ այքան չարացած էին, որ հայը հային և թուրքը թուրքին էր սպանում և համոզված էր՝ որ անկարելի էր պահել աշխարհում սեր և խաղաղություն, երբ հայը տեսավ մի թուրքը նա վազեց օգնելու նրան քուրքը վաղենալով հայից թաքնվել էր մտածելով, որ իրեն կսպանեն, բայց հայ հերոսը, որը հնարավոր է որ հենց ինքն է՝ Թումանյանը, օգնում է թուրքին տանում սենյակ, որը պատրաստել էին իր համար և խոսում նրա հետ, որպեսզի կարողանա շահել թուրքի վստահությունը նա պատրաստ եղավ համաձայնվել, որ նա Ալլահից ղրկված մարդ է և եկել է նրան փրկելու: Այստեղ նա ցույց է տալիս որ կարևոր չէ ինչ կրոնի ես և ում ես հավատում մեկ է միշտ դժվարին պատերին Աստված քեզ ամեն տեղ փրկում է եթե հավատում ես նրան:  

Posted in Աշխարագրություն, Uncategorized

27.11.2018թ.

Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներ՝ գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալն է:

  • Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է
  • Ռուսաստան, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ
    բ) արդյունաբերությունն է

ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա

գ) սպասարկման ոլորտն է

Ավստրիա, Դանիա, Գերմանիա, Ֆրանսիա

  • Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Ես կարծում եմ, երբ սերունդը փոխվում է,  փոխվում է նաև թե աշխարհը, թե էլեկտրոնիկան, որ օգնում է մարդուն կյանքում, և թե մարդկանց մտքերը: Մարդիկ ավելի խելացի են դառնում, ունենում են նոր մտքեր, որոնք նրանց օգնում են հայտնաբերել տարբեր սարքեր, որոնք օրինակ օգնում են գյուղատնտեսության հարցում  կամ էլ արդյունաբերության:

Posted in Քիմիա, Uncategorized

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  1. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  2. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  3. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2. Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

  1. Մաշկի կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց

նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

  1. Մաշկի կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի

 

կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Մարմինների շարժումը և Փոխաազդեցությունըեխա

 Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմինը:

Այսպիսով՝ շարժումը և դադարը հարաբերական են:

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

2. Բերեք մեխանիկական շարժման օրինակներ:

3. Ո՞ր մմարմինն են անվանում հաշվարկման մարմին:

4. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Ո՞ր մարմինների նկատմամբ է գիրքը՝ ա. շարժվում, բ. մնում դադարի վիճակում:

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Մարմինների փոխազդեցությունը  

 Փորձ. 1

Ունեմ սայլակ, որի դիմացից ամրացված է՝ առաձգական թիթեղ: Այն գտնվում է սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Ես ճկեցի առաջգական թիթեղը կապեցի թելով, այնուհետև այրեցի լուցկիով: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց և սեղանի նկատմամբ մնաց դադարի վիճակում:

Եզրակացություն՝ Այս փորձից ես հասակացա, որ միայնակ սայլակը ինքը իրեն չկարողացավ շարժվել:

Փորձ. 2

Նույն սայլակի թիթեղը նորից ճկեցի կապեցի թելով, այն մոտեցրեցի պատին: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը պատին հարվածելո, հետ գնաց պատից:

Եզրակացություն՝ չնայած սայլակը հարվածեց պատին, բայց ինքը պատից հետ հրվեց:

Posted in Կենսաբանություն

Եղևնի

download.jpg

Փիճի, մեծ ծառեր են, պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի։ Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։ Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։

Posted in Գրականություն, Uncategorized

Ամանորը փոխում է…

Ամանորը փոխում է մարդկանց, մարդիկ ավելի երջանիկ են լինում: Ամեն տարի մարդ ավելի է մեծանում և սկսում է ավելի շատ բան հականալ: Ամանորին դուրը ավելի գեղեցիկ է լինում, որովհետև շուրջ բոլորը սպիտակ է, փողոցները զարթարվեծ են գեղեցիկ լույսերով և տոնածառներով, ամանորին մարդիկ վատ տրամադրություն գրեթե չեն ունենում, որովհետև այտ զարդարանքներին նայելով նրանց տրամադրություննել է բարձրանում: Անձամբ ես շատ եմ սիրում ամանորը, ցանկանում եմ այս տարին իսկապես լինի նոր տարի:

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Փարվանա վերլուծություն

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարերում ուրիշ աշխարհ էր:Ասում են՝ էնտեղ արծըվի նըման, Ծիծաղուն , կապուտակ երկընքի ծոցում, նստում էր սեգ սարերի արքան իր Փարվանա սպիտակ ամրոցում: Փարվանա արքան մի գեղեցիկ աղջիկ ուներ, ու ոչ մի որսորդ իր կյանքում այդքան գեղեցիկ եղնիկ չեր տեսել: Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա իր հոր ծերության օրերն ու իր հոր սարերը: Ու ապրում էր ծեր արքան իրեն քընքուշ աղջկանով բախտավոր: Եկավ էն օրն էլ, որ պիտի աղջկան ամուսնացնի ու ուղարկեց արքան դեսպաններին ամեն մի ամրոց, ու արքունիք: Եվ ասաց թե որտեղ է են քաջը եթե կա, իմ չնաշխարհիկ աղջկան արժանի, թող գա իր զենքերով ու ձիով իր բախտը տանի: Եվ եկան կտրիճները Կովկասի, Կազմ ու պատրաստ սպասում են ժամին մրցության: Ըսպասում էր ողջ աշխարհքը թե, որ կըտրիճն արդյոք պիտի Էն սիրունին տիրանա: Հընչեց փողը և ահա եկան աղջիկը նազելի և իր հայրը ալեհեր: Հայրը ասաց աղջկան, որ նա պիտի ընտրի անհաղթներից անհաղթին, որ ողջ աշխարհը մայիլ մընա քո բախտին: Բայց աղջիկը առաջ եկավ ձեռքին կարմիր խնձոր և ասաց, որ կարող է հաղթի մի վես տըմարդի, բայց չի կարող լինել սիրելին իր սրտի, իսկ կտրիչները փորձում էին Փարվանայի սիրտը շահել և համոզում էին նրան առաջարկելով գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհար, աստղ երկընքից վար կբերեն նրա համար: Բայց Փարվանան մերժեց ասելով, որ այդ բոլորը նրան հարկավոր չէ, նա ցանկացավ,որ նրան բերեն անշեջ հուրը սրբազան: Կտրիչները գնացին, անցան տարիներ բայց նրանք ետ չվերադարձան:Անցան շատ տարիներ աղջիկը ամեն օր սպասում էր և հորը հարցնում թե ինչու չեն գալիս իսկ հայրը ասում էր ,որ դա այդքանել հեշտ չէ բայց նրանք անպայման կգան: Բայց մի օր Փարվանաի հույսը հատավ ու լաց եղավ, արտասուքից ծածկեց քաղաքն ու ամրոց. բոլորը կորան, ինքն էլ հետը: Այժըմ էնտեղ Խոր Փարվանա լիճն է հստակ, ինչպես արտասուք: Ասում են, էն թիթեռները գիշերով, որտեղ լույս է հենց վառվում, հավաքվում են այնտեղ մեջն են ընկնում ասում են, թե Փարվանա ջահիլներն են, խելագար ընկնում են մեջը և այրվում: