Posted in Տրամաբանություն, Uncategorized

Խմբագրում ենք սովորողների կազմած խնդիրները **

1 խնդիր

Ոսկեգույն չինական փասիայի կյանքի տևողությունը 15 տարի է: Տասնըհինգ տարին քանի օր ունի: Նա մեկ օրում ուտում է 100 գրամ ցորեն: Ամբողջ կյանքի ընթացքում քան՞ի գրամ ցորեն կուտի:

2 խնդիր

Պեկինյան բադը ապրում է 10 տարի, եթե ծնված լինի ձմռանը ապա քանի՞ ամառ կապրի:

3 խնդիր

Սիրամարգը 1.5 տարեկան է: Ի՞նչքան կեր է կերել նա իր կյանքում, եթե օրական ուտում է 280 գրամ կեր և խմում է անսահմանափակ ջուր:

4 խնդիր

Շնաձուկը օրը ուտում է երկու անգամ: Ամեն անգամ 30 գրամ մսեղիկ /թոք/: Երեք կիլոգրամը ի՞նչքա՞ն ժամանակում կուտի:

5 խնդիր

Ճապոնական հավը իր կյանքի ընթացքում կերել է 292 կիլոգրամ գարի: Քան՞ի տարի է ապրել, եթե օրական կերել է 80 գրամ գարի:

6 խնդիր

Հայկական գամփռը 1.6 տարեկան է: Կյանքի տևողությունը 15 տարի է: Քան՞ի ժամ է մնացել նրան ապրելու:

7 խնդիր

Սև լաբրադորը 3 տարեկան է: Կյանքի տևողությունը 17 տարի է: Մինչև 10 տարին լրանալը քան՞ի կիլոգրամ միս կուտի, եթե օրական ուտում է 1 կիլոգրամ միս:

 

  1. Խանութում պոնչիկի գինը 200դրամ է մեկ հատը: Գայանեն տվեց 5000 դրամ և ուզեց 7 հատ պոնչիկ: Ի՞նչքան պետք է ավելացնել 5000դրամին,որպեսզի աշխատողը տա կլոր գումար:
  2. 24 ձկներ ակվարիումում լողում էին: Ես պատահական կերը շատ տվեցի և մի քանի ձուկ սատկեց: Որքան ձուկ սատկեց, եթե մինչև սատկելը ակվարիումում կես ձկները լողում էին վերևում, իսկ այն ձկները որոնք սատկել էին դրանց 2 ձկով շատ լողում էին ներգևը:
  3. Խոզուկը քնած ժամանակ ուտում է 3կգ խոտ, իսկ երբ արթնանում է, խաղում է մյուս խոզուկի հետ, իսկ մյուս խոզուկը ուտում էր երեկոյան 5,50 կգ խոտ: Քանի՞ կգ նրանք իրար հետ կուտեն 6 օրում:
  4. Երկու թռչուն թռչում են իրար հետ միշտ 12 ժամ, բայց մի անգամ, երբ նրանք սկսեցին թռչել՝ մեկ թռչունի ոտքը սկսեց ցավալ և նրանք միասին թռան ժամանակի ½ մասը, իսկ հաջորդ օրը, երբ նրանք թռչում էին՝ մյուսի թևը սկսեց ցավալ և նրանք անցան ժամանակի 1/4 մասը: Քանի՞ ժամ ճամփորեցին այս թռչունները այս երկու օրում: Իսկ որքա՞ն ճանապարհ անցան, եթե միասին թռչում էին30 կմ/ժ արագությամբ։
  5. Այգում գազար էր աճում: Նապաստակը կերավ իր հաշվելով 12 հատ: Քանի՞ գազար մնաց, եթե նապստակի հաշվելով մինչև իր ուտելը կար 21 հատ, իսկ նապաստակը հաշվում է մեկ գազար ինչպես 3 հատ:
  6. Տատիկը ձու էր հավքում հավաբունից, երբ դուրս եկավ կատուն տեսավ, որ նրա ձեռքում կա շատ ձվեր, և նա սկսեց տատիկի ձեռքից ձվերը գցել և կոտրել: Նա կոտրեց 7 հատ ձու, քանիհատ ձու մնաց, եթե տատիկը մնացած ձվերով պատրաստեց 6 բաժին ձվաձեղ, իսկ մի ձուն հերիքում է 2 բաժին ձվաձեղի համար:

 

  1. Շունը գիշերը հաչում է 3 ժամ, և քնում է 7 ժամ, և ուտում է ընդամենը 2 կտոր հաց: Քանի անգամ է նա ուտում 3 օրում, եթե մեկ կտորը կատուն փախցրեց շնից:

 

Խնդիր կենդանիների մասին

  1. Գետաձին պոչից գլուխ 6,5 մետր է: Բեգեմոտը գլխից պոչ քանի՞ սանտիմետր է:
    6500
  2. Գետաձիու ձագը ծնվելուց հետո 5 րոպեյվա ընթացքում պետք է հասնի ցամաք առաջին շունչը քաշելու: Կհասցնի արդյոք, եթե նա ցամաքից է 625 մետր հեռավորության վրա է և շարժվում է 60կմ/ժ արագությամբ:
    Այո
  3. Փոքր կրիան 20 սմ է, իսկ մեծ կրիան կես մետր: Ամենաշատը քանի՞ մեծ կրիա կա, եթե նրանք միասին 4080 սմ են:
    8
  4. Կրիայի արագությունը 200մ/ժ է: Կմ-ի քանի՞ տոկոսն է նա անցնում 5ժ-ում, եթե ժամանակի կեսին 2 անգամ դանդաղանում է:
    75%
  5. Կրիան ապրում է 200 տարի, բայց այս անգամ նա ապրեց 400 տարի ինչո՞ւ:
    Ամենածեր կրիան 400 տարեկան էր:
  6. Ձին ունի 4 ոտք, իսկ կապիկը 2 ոտք և 1 պոչ: Քանի՞ կապիկ և քանի՞ ձի կար, եթե պոչերը և ոտքերը միասին 71 էր, իսկ գլուխները 18:
    1 կապիկ, 17 ձի
    56

 

1.Նապաստակը մեկ օրում ուտում է 2 գազար, քանի՞ գազար կուտի 4 տարում:

  1. Մեր դպրոցի ագարակում կա պոնի, որը մեկ ամսում ուտում է 8 կգ կեր, եթե նա այդ չափով ուտի, ապա  10 տարում քանի կիլոգրամ կուտի:

 

Կենդանաբանական այգում 15 տեսակի օձերի համար պատրաստել էին 23 ապակե վանդակ։ Քանի օձ պետք է բերեն, եթե ամեն վանդակում ամենաշատը կարող էր լինել 2 օձ։

 

Մեր Ագարակի  քաղցրահամ ջրերի շնաձուկը վեց ամսական է:  Նա Ամազոն գետի ձկներից է, ծնվել է հունիսին:  Նա օրական երկու անգամ  ուտում է մսեղիկ՝ (սիրտ,թոք և միս) ամեն անգամ 30 գրամ չափաբաժնով:  Մեր շնաձուկը քանի՞ գրամ կեր է կերել իր ողջ կյանքի  ընթացքում:

 

1.Բոմ 4 օրում վազում է 28 կիլոմետր քանի կիլոմտեր կվազի Բոմը 5 օրում։

2.Լայկան 1 տարեկան է նա օրական ուտում է 1.5 կգ խառը կեր դպրոցակաների կողմից

ա) իչքան կեր է կերել միչև մեկ տարեկանը

3.Կենդանաբանական  այգում ամեն տարի բերում են 1առյուծ և 2  վագր և ։Երբ կենդանաբանական այգին բացեցին կար երեք վագր և հինգ առյուծ։Յոթ տարի հետո քանի առյուծ և վագր կլինի կենդանաբանական այգում։

  1. կենդանաբանական այգում առյուծին ամեն օր կերակրում են 7 կգ միս, բայց շաբաթվա մեջ մեկ օր տալիս են ձու։ Քանի կիլոգրամ միս կուտի առյուծը երեք ամսում։
Posted in Հայոց լեզու, Uncategorized

30.01.2018 Դասարանում

Հին Երևան. Ի՞նչ գիտենք, ինչպե՞ս նախագիծ ստեղծել: 
1. Գտի՛ր թվականները և պարզի՛րթե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով ենգործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

  1. Փակագծումտրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում (ապրում էր) հարյուր տասնինը վայրի (ցուլ )  (որից) չորսը (պահվում էր) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ (ցուլը) կա՛մ արգելանոցներում…(ապրել էր), կա՛մ ազատ (արածել էր)՝ որտեղ որ պատահեր, բայց ևանտառային նախարարության մշտական հսկողության տակ (էր):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում (արածել էր) ավելի քան հազար հինգ հարյուր (ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանիներ) են ապրում:


 

Posted in Քիմիա, Uncategorized

Նածագիծ

Քիմեական անվանումների առաջացումը

Ազոտ

1. Անվանման առաջացումը:

Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»:

2. Ով է հայտնագործել:

1772 թվականին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ փորձը. նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա, որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը անվանեց խեղդող օդ:

Henry-Cavendish-680.jpg

3. Տարածվոծությունը:

Բնության մեջ ազատ (մոլեկուլային) վիճակում ազոտը մտնում է մթնոլորտային օդի բաղադրության մեջ (ծավալային՝ 78.09% և զանգվածային՝ 75.6%), իսկ կապված վիճակում՝ երկու սելիտրաների. նատրիումի նիտրատ (NaNO3, հանդիպում է Չիլիում, այստեղից էլ անվանումը՝ չիլիական սելիտրա), կալիումի նիտրատ (KNO3, հանդիպում է Հնդկաստանում՝ հնդկական սելիտրա) և մի շարք այլ միացությունների տեսքով։

 

4. Հատկությունները:

 

 

Թթվածնի հետ ազոտը միանում է միայն շատ բարձր ջերմաստիճանում։ Բնության մեջ այդ ռեակցիան ընթանում է կայծակի ժամանակ.

{\displaystyle {\mathsf {N_{2}+O_{2}\rightarrow 2NO-Q}}}

Դժվար ընթացող ռեակցիա է նաև փոխազդեցությունը ջրածնի հետ։ Ազոտը միանում է ակտիվ մետաղներին՝ տաքացման և ճնշման պայմաններում։ Միայն լիթիումիհետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում առաջացնելթվ լիթիումի նիտրիդ

5. Կիրառում:

Հեղուկ ազոտը օգտագործվում է արպես սառեցնողծ, հովացուցիչ նյութ և սառը բուժման համար։ Որպես իներտ նյութ՝ ազոտն օգտագործվում են սովորական էլեկտրալամպեր լցնելու համար։ Լամպի մեջ գոյություն ունեցող շատ բարձր ջերմաստիճաններում անգամ, երբ մետաղական վոլֆրամի պարույրն ուժեղ շիկանում, ազոտը չի փոխազդում մետաղի հետ։

Մեծ քանակով ազոտ ծախսվում է ամոնիակ ստանալու համար կիսահաղորդիչների, A վիտամինի և կապրոնի արտադրությունում։ Հեղուկ ազոտն օգտագործում են արյունը, ինչպես նաև բուծման նպատակով ցուլերի սաղմը և որոշ սննդամթերքներ պահպանելու համար։

1452543844

Posted in Քիմիա, Uncategorized

Նախագիծ

Քիմեական անվանումների առաջացումը

Արծաթ

1. Անվանման առաջացումը:

Արծաթի «ἄργυρος», «árgyros» – «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ։ Այստեղից էլ ծագել է արծաթի լատ.՝ argentum – արգենտում նույնանշանակ անվանումը։

Ասորեստանում արծաթը համարվում էր «Լուսնի մետաղ», իսկ ալքիմիկոսներն այն պատկերում էին լուսնեղջյուրի պատկերով։ Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը։

 

2. Տարածվոծությունը:

world_silver_production_2011.svgՉինաստանում, Լեհաստանում, Ղազախստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Նորվեգիայում : Ինչպես նաև արծաթի

 

3. Հատկությունները:

Խոնավ օդում արծաթը կլանում է թթվածին՝ առաջացնելով օքսիդի չափազանց բարակ (~12A) պաշտպանական շերտ։

{\displaystyle {\mathsf {Ag+O_{2}=Ag_{2}O}}}

Արծաթի միացությունները թթվածնի հետ ստանում են անուղղակի ճանապարհով։ Հայտնի են Ag2O և AgO կայուն և չափազանց անկայուն Ag2O3 օքսիդները։

{\displaystyle {\mathsf {4Ag+O_{3}=Ag_{2}O_{2}+Ag_{2}O}}}

Ag2O լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվող դարչնագույն բյուրեղական նյութ է։

{\displaystyle {\mathsf {2Ag+1/2O_{2}+H_{2}S=Ag_{2}S+H_{2}O}}}

Հեշտությամբ վերականգնվում է ջրածնով։ Լուծվում է ջրում (0, 013 գ/լ, 20 °C-ում), թթուներում և ամոնիումի հիդրօքսիդում։

{\displaystyle {\mathsf {3Ag+HCl+HNO_{3}=3AgCl+NO+2H_{2}O}}}

Օգտագործվում է օրգանական սինթեզում, հակագազերում։ Ag2O-ի ջրային լուծույթը հիմնային է, որը, ըստ երևույթին, արծաթի հիդրօքսիդի (AgOH) առկայության արդյունք է։ AgO մուգ մոխրագույն մետաղափայլ բյուրեղական նյութ է։ Քայքայվում է 100 °C-ում, 110 °C-nւմ պայթյունով։ Լուծվում է թթուներում, օքսիդիչ է։ Օգտագործվում է «գերօքսիդային» գալվանական էլեմենտներ պատրաստելիս։ Ատոմական ջրածնի և արծաթի փոխազդմամբ ստացվում է արծաթի հիդրիդը՝ AgH, որը խոնավության առկայությամբ արագ քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։

Սենյակային ջերմաստիճանում արծաթը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF2 և Ag2F ջրի առկայությամբ անկայուն են։

4. Կիրառում:

Արծաթը մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար։

download

 

Posted in Քիմիա, Uncategorized

Նախագիծ

1.  Անվանման առաջացումը:

Սնդիկ

Նախկինում սնդիկը համարվում էր հեղուկ արծաթ, (հին հուն․՝ ὕδωρ «ջուր» և ἄργυρος «արծաթ»), որտեղից էլ նրա լատիներեն անվանումը։ Սնդիկ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ Հույն բժիշկ Դիոսկորիդեսը (1-ին դար) նկարագրել է սնդիկի և ամալգամերի ստացումը։

 

2. Տարածվածուտյուն:

Սնդիկը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4, 5•10−6 % (տարածվածությամբ 66-րդն է)։ Սնդիկային հանքերում կուտակված է երկրակեղևում պարունակվող սնդիկի միայն 0, 02 % ։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0, 02-1 % սնդիկ պարունակող հանքանյութերը։

3. Հատկությունները:

Մաքուր սնդիկը չոր օդում և թթվածնում սենյակային ջերմաստիճաններում չի օքսիդանում․ օզոնով ներգործելիս պատվում է սնդիկի (I) օքսիդի՝ Hg2O սև թաղանթով։

Օդում տաքացնելիս առաջացնում է սնդիկի (II) օքսիդը՝ HgO, որը թթուներում լուծվող կարմիր կամ դեղին բյուրեղական նյութ է։

4. Կիրառում:

Սնդիկը օգտագործում են գիտական և չափող սարքեր (ջերմաչափեր, բարոմետրեր, մանոմետրեր, վակուումային պոմպեր և այլն), սնդիկային լամպեր, էլեկտրական հոսանքի ուղղիչներ, անջատիչներ պատրաստելու, ոսկին և արծաթը ամալգամացնելու, պայթուցիկ նյութեր, ալկալիներ և քլոր (որպես էլեկտրոդ) քացախաթթու (որպես կատալիզատոր) ստանալու համար։

download

 

 

Posted in Քիմիա, Uncategorized

Նախագիծ

1. Անվանման առաջացումը:

Ոսկի

Նախա-սլավոնական լեզվով «*zolto» («ոսկի»), համանունլիտ.՝ geltonas «դեղին», լատիշ․՝ zelts «ոսկի», այլ լեզուներում. գոթ.՝ gulþ, գերմ.՝ gold, անգլ.՝ gold, հետագայում՝ սանսկր.՝ हिरण्य (híraṇya IAST), ավեստերեն՝ zaranya, օսերեն՝ zærījnæ «ոսկի», ինչպես նաև սանսկր.՝ हरि (hari IAST) «դեղին, ոսկեգույն, կանաչավուն», հնդեվրոպական նախալեզվում արմատը՝ ǵʰel – «դեղին, կանաչ, փայլուն»։ լատ.՝ aurumնշանակում է «դեղին» և կապված է՝ Auror – լուսաբաց բառի հետ։

 2. Տարածվածությունը:

Ոսկին սովորաբար կապված է հիդրոթերմալ
քվարցային և քվարցային-կարբոնատային երակների,
սուլֆիդային հանքայնացման գոտիների հետ, հազվադեպ
սկարների և որոշ հանքայնացված հրաբխային ապարների
հետ: Այն հանդիպում է ամբողջ աշխարհում: Հանքային
ոսկու հայտնի հանքավայրեր կան Ուրալում, Միջին
Ասիայում, Անդրբայկալում, Հեռավոր Արևելքում,
Աֆրիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում (Ավստրիա,
Չեխիա, Ռումինիա): Հայտնի են Սիբիրի, Ուրալի, Միջին
Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի ոսկեբեր
ցրոնները (Юбельт, 1978):

3. Հատկությունները

Միացություններում եռարժեք է կամ միարժեք, կոմպլեքսային միացություններում՝ հազվադեպ երկարժեք։ Մետաղներիլարվածության շարքում ոսկին գտնվում է ջրածնից, պղնձից և արծաթից աջ։ Անմիջականորեն միանում է միայն հալոգենների և որոշ մետաղների հետ։

220px-or_venezuela

4. Կիրառում:

Մաքուր ոսկին օգտագործվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում։ Գեղեցիկ տեսքի, քիմիական կայունության, փափկության և գլանվելու ունակության շնորհիվ այն ենթարկվում է նուրբ գեղագիտական մշակման։

Օգտագործվում է կիրառական և դեկորատիվ արվեստում։ Ոսկու նրբաթերթերն օգտագործվել են հին հայկական մանրանկարչությանմեջ։

200px-kanazawa_gold_factory

 

Posted in Քիմիա, Uncategorized

Նախագիծ

Քիմեական անվանումների առաջացումը

1. Անվանման առաջացումը:

Անունն ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։

287

 

2. Ովե հայտնագործել:

Հայտանգործել է Հենինգ Բրանդը :

download

 3. Տարածվոծությունը:

-2-638

4. Հատկությունները:

 P4 մոլեկուլը

Ջրածնի հետ անմիջականորեն չի միանում։ Ֆոսֆինը՝ РН3, ստացվում է կալցիումի ֆոսֆիդի՝ СаР2 և ջրի փոխազդեցությամբ։

Հայտնի են նաև ֆոսֆորի հեղուկ (երկֆոսֆին՝ Р2Н4) և պինդ ջրածնական միացությունները։

P-ի այրման հետևանքով առաջանում է հնգօքսիդը՝ Р4О5, թթվածնի անբավարարության դեպքում՝ եռօքսիդը (Р4Об)։ Գոյություն ունեն նաև ֆոսֆորիի այլ օքսիդներ՝ P4О, P4О2, P2O5, (PО2)n, P4О7, P4О8,PО և այլն։

5. Կիրառում:

 

 

Posted in Գրականություն, Uncategorized

«Եկեղեցի» (վերլուծություն)

Այս պատմվածքում կային երկու հերոս մեկը Հավատացյալ իսկ մյուսը համոզված անհավատ, մաթեմատիկոս, նրանք մանկության ընկերներ էին: Ընկերները միշտ գնում էին եկեղեցի մոմ վառելու և աղոթելու նպատակով, մի օր երբ նրանք գնացին եկեղեցի մոմ վառելու ժամանակ Հավատացյալի մոմը հանգչեց իսկ մաթեմատիկոսինը շարունակեց վառվել: Ասում են, երբ մոմը հանգչում է նշանակում է, որ Աստծու կողմից չի ընդունվել: Առաջի հայացքից մտածում ենք, թե անարդար է քանի որ նա հավատում է իսկ ընկերը ոչ, բայց երբ երկար ենք մտածում հասկանալի է դառնում, որ այս պտմվածքը ավելի խորն է: Աստծու համար ավելի ընդունելի էր, որ անհավատը իր ընկերոջ կողքին լինելու համար գնում էր մի վայր ուր չէր ուզում, իսկ հավատացյալը գնում էր եկեղեցի, որ աղոթքի միջոցով արտահայտեր իր թշվառաքրտինք հոգեկան վիճակը:

 

Posted in Ձմեռային ճամբար 2019

Գետաշեն 16.01.2019թ.

Չորեքշաբթի օրը մենք այցելեցինք Գետաշենի միջնակարգ դպրոց: Այնտեղ մենք տեսանք բազում ձեռքի աշխատանքներ, հանքային քարերի տեսակներ, բույսերի տեսակներ և այլն: Այդ դպրոցում ամեն մի սովորող ունի իր ծառը, դպրոցը ավարտելուց հետո նա այդ ծառը հանձնում է առաջին դասարանի որևէ սովորողի: Հետո մենք գնացինք եկեղեցի, այնտեղ մի քիչ ձնագնդի խաղացինք և մտանք եկեղեցի երգեցինք ու շարժվեցին դեպի դպրոց: