1. Անվանման առաջացումը:
Սնդիկ
Նախկինում սնդիկը համարվում էր հեղուկ արծաթ, (հին հուն․՝ ὕδωρ «ջուր» և ἄργυρος «արծաթ»), որտեղից էլ նրա լատիներեն անվանումը։ Սնդիկ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ Հույն բժիշկ Դիոսկորիդեսը (1-ին դար) նկարագրել է սնդիկի և ամալգամերի ստացումը։
2. Տարածվածուտյուն:
Սնդիկը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4, 5•10−6 % (տարածվածությամբ 66-րդն է)։ Սնդիկային հանքերում կուտակված է երկրակեղևում պարունակվող սնդիկի միայն 0, 02 % ։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0, 02-1 % սնդիկ պարունակող հանքանյութերը։
3. Հատկությունները:
Մաքուր սնդիկը չոր օդում և թթվածնում սենյակային ջերմաստիճաններում չի օքսիդանում․ օզոնով ներգործելիս պատվում է սնդիկի (I) օքսիդի՝ Hg2O սև թաղանթով։
Օդում տաքացնելիս առաջացնում է սնդիկի (II) օքսիդը՝ HgO, որը թթուներում լուծվող կարմիր կամ դեղին բյուրեղական նյութ է։
4. Կիրառում:
Սնդիկը օգտագործում են գիտական և չափող սարքեր (ջերմաչափեր, բարոմետրեր, մանոմետրեր, վակուումային պոմպեր և այլն), սնդիկային լամպեր, էլեկտրական հոսանքի ուղղիչներ, անջատիչներ պատրաստելու, ոսկին և արծաթը ամալգամացնելու, պայթուցիկ նյութեր, ալկալիներ և քլոր (որպես էլեկտրոդ) քացախաթթու (որպես կատալիզատոր) ստանալու համար։