Քիմեական անվանումների առաջացումը
Արծաթ
1. Անվանման առաջացումը:
Արծաթի «ἄργυρος», «árgyros» – «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ։ Այստեղից էլ ծագել է արծաթի լատ.՝ argentum – արգենտում նույնանշանակ անվանումը։
Ասորեստանում արծաթը համարվում էր «Լուսնի մետաղ», իսկ ալքիմիկոսներն այն պատկերում էին լուսնեղջյուրի պատկերով։ Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը։
2. Տարածվոծությունը:
Չինաստանում, Լեհաստանում, Ղազախստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Նորվեգիայում : Ինչպես նաև արծաթի
3. Հատկությունները:
Խոնավ օդում արծաթը կլանում է թթվածին՝ առաջացնելով օքսիդի չափազանց բարակ (~12A) պաշտպանական շերտ։
- {\displaystyle {\mathsf {Ag+O_{2}=Ag_{2}O}}}
Արծաթի միացությունները թթվածնի հետ ստանում են անուղղակի ճանապարհով։ Հայտնի են Ag2O և AgO կայուն և չափազանց անկայուն Ag2O3 օքսիդները։
- {\displaystyle {\mathsf {4Ag+O_{3}=Ag_{2}O_{2}+Ag_{2}O}}}
Ag2O լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվող դարչնագույն բյուրեղական նյութ է։
- {\displaystyle {\mathsf {2Ag+1/2O_{2}+H_{2}S=Ag_{2}S+H_{2}O}}}
Հեշտությամբ վերականգնվում է ջրածնով։ Լուծվում է ջրում (0, 013 գ/լ, 20 °C-ում), թթուներում և ամոնիումի հիդրօքսիդում։
- {\displaystyle {\mathsf {3Ag+HCl+HNO_{3}=3AgCl+NO+2H_{2}O}}}
Օգտագործվում է օրգանական սինթեզում, հակագազերում։ Ag2O-ի ջրային լուծույթը հիմնային է, որը, ըստ երևույթին, արծաթի հիդրօքսիդի (AgOH) առկայության արդյունք է։ AgO մուգ մոխրագույն մետաղափայլ բյուրեղական նյութ է։ Քայքայվում է 100 °C-ում, 110 °C-nւմ պայթյունով։ Լուծվում է թթուներում, օքսիդիչ է։ Օգտագործվում է «գերօքսիդային» գալվանական էլեմենտներ պատրաստելիս։ Ատոմական ջրածնի և արծաթի փոխազդմամբ ստացվում է արծաթի հիդրիդը՝ AgH, որը խոնավության առկայությամբ արագ քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։
Սենյակային ջերմաստիճանում արծաթը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF2 և Ag2F ջրի առկայությամբ անկայուն են։
4. Կիրառում:
Արծաթը մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար։