Քիմեական անվանումների առաջացումը
Ազոտ
1. Անվանման առաջացումը:
Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»:
2. Ով է հայտնագործել:
1772 թվականին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ փորձը. նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա, որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը անվանեց խեղդող օդ:
3. Տարածվոծությունը:
Բնության մեջ ազատ (մոլեկուլային) վիճակում ազոտը մտնում է մթնոլորտային օդի բաղադրության մեջ (ծավալային՝ 78.09% և զանգվածային՝ 75.6%), իսկ կապված վիճակում՝ երկու սելիտրաների. նատրիումի նիտրատ (NaNO3, հանդիպում է Չիլիում, այստեղից էլ անվանումը՝ չիլիական սելիտրա), կալիումի նիտրատ (KNO3, հանդիպում է Հնդկաստանում՝ հնդկական սելիտրա) և մի շարք այլ միացությունների տեսքով։
4. Հատկությունները:
Թթվածնի հետ ազոտը միանում է միայն շատ բարձր ջերմաստիճանում։ Բնության մեջ այդ ռեակցիան ընթանում է կայծակի ժամանակ.
-
- {\displaystyle {\mathsf {N_{2}+O_{2}\rightarrow 2NO-Q}}}
Դժվար ընթացող ռեակցիա է նաև փոխազդեցությունը ջրածնի հետ։ Ազոտը միանում է ակտիվ մետաղներին՝ տաքացման և ճնշման պայմաններում։ Միայն լիթիումիհետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում առաջացնելթվ լիթիումի նիտրիդ
5. Կիրառում:
Հեղուկ ազոտը օգտագործվում է արպես սառեցնողծ, հովացուցիչ նյութ և սառը բուժման համար։ Որպես իներտ նյութ՝ ազոտն օգտագործվում են սովորական էլեկտրալամպեր լցնելու համար։ Լամպի մեջ գոյություն ունեցող շատ բարձր ջերմաստիճաններում անգամ, երբ մետաղական վոլֆրամի պարույրն ուժեղ շիկանում, ազոտը չի փոխազդում մետաղի հետ։
Մեծ քանակով ազոտ ծախսվում է ամոնիակ ստանալու համար կիսահաղորդիչների, A վիտամինի և կապրոնի արտադրությունում։ Հեղուկ ազոտն օգտագործում են արյունը, ինչպես նաև բուծման նպատակով ցուլերի սաղմը և որոշ սննդամթերքներ պահպանելու համար։