Posted in Հայոց լեզու, Uncategorized

Տնային աշխատանք

 

  1. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. 

Օրինակ`

Հերքվող վարկած– վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որը գիշերները այցլում է մեր այգի:

անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որը սկիզբ է առնում անտառից:

դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ ով  դժվարին կացության մեջ է:

ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև- անձրև, որը վտանգավոր է ցանցերի համար:

 մառախուղովպատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատված են մառախուղով;

ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ ով ջրվեժը նկարագրում է:

2.Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի:

Խնդրեց նամակը հասցնելու մասին -նամակը հասցնելու մասին խնդրեց :

Մի քանի վարկյան շահելու համար վազեց – վազեց, որ մի քանի վարկյան շահի:

Սպասեց հոսանքների բերելուն -սպասեց, որ հասանքները բերեն:

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց-հանդիպեց մի քանի քայլ հեռանալով:

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ- տեսավ հոսանքի ուղությամբ ցած վազելով:

Ջրի պակասելու մասին խոսեցին-խոսեցին ջրի պակասելու մասին:

  1. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ: (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այնժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները,որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Posted in Քիմիա, Uncategorized

Հարաբերական մոլեկուլային զանգված քիմեական բանաձև

Քիմեական բանաձեևը դա նյութի բաղադրության պայմանական  գրառումն է: Քիմեական նշաննների և ինդեքսների միջոցով:

Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում:

Առաջի օրենքը անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից  նյութերը ունեն հաստատուն բաղադրություն:

Հարաբերական մոլեկուլային զանգավածը ցույց է տալիս թե մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ զ.ա.մ-ից:

Գործնական աշխատանք`հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2

1.Նյութի անվանումը

Ջուր
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

H-ջրածին

O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

1 մոլեկուլում կա՝ 2H, 1,0 ատոմներ

  1. Հաշվել՝Mr 

Mr (H2O) = 1×2+16=18

5.Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

M (H) : M (O)=2:16

6.Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

W (H) = 2/18 x 100 %=11%

W (O) = 100% – 11% = 89%

7.Նյութը բարդ է, թե պարզ

Բարդ է
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

Mo=18 x 1, 66 x 10 H2 10-27 Կգ =2,9 8 x 10-26 կգ

 

Posted in Գրականություն, Uncategorized

Ի՞նչ է բալլադը

Բալլադ (իտալ.՝ ballare, «պարել», «պարերգ», «պարերգություն»), չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն[1]։

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

Posted in Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա 3-րդ շրջան

Երրորդ շրջանում տեխոնոլոգիայի շրջանակում զբաղվել էնք գինեգործությամբ: Արտակ Ռշտունու հետ ուսումնասիրում ենք տակառագործությունը, որը շատ հետաքրքիր է, որովհետև աշխատում ենք մուրճով, փայտով, քանդում և հավաքում ենք տակառները, որպեսզի լավ պատկերացնենք տակառների պատրաստման տեխնոլոգիան: Մայր դպրոցի նկուղում ունենք տակառագործության լաբորատորիա, որտեղ մենք աշխատում ենք: Պատրաստվում ենք խաղող գնել և դրանից գինի ստանալ: Տեսել ենք քոլեջի  դպրոցի պատրաստած գինիները, լիկյորները, սպիրտը մգեցնելը:  Իմացանք թե ինչպես ենք ստանում սև և կարմիր գինիները: Պարզվում է շատ հեշտ կարելի է դրանք ստանալ ոչ գործարանային պայմաններում, գինին պատրաստելուց հետո կներկայացնենք դրանց ընթացքը:
Posted in Հայոց լեզու, Uncategorized

Փախադրություն

Բյուզանդիայի թագավորը զայրացել էր զորավար Սմբատ Բագրատունու վրա, նա հրաման էր արձակել, որ Սմբատը պետք է կռվի իր թշնամիների հետ, բայց նա որոշեց մնալ իր հայրենիքում և պաշտպանել սահմանները: Կայսրը որոշեց պատժել Սմբատին: Սմբատին մերկացրեցին, գցեցին կրկես և նրա վրա արջ բաց թողեցին, արջը հոտոտեց ու հարձակվեց զորավարի վրա: Սմբատը իր ձայնի ամբողջ ուժգնությամբ բղավեց արջի ականջին և մուրճե բռունցքով հարվածեց արջի գլխին, արջը ընկավ գետնին: Հետո կայսրը որոշեց առյուծ ուղարկել Սմբատի վրա, առյուծը դուրս եկավ վանդակից և հարձակվեց Սմբատի վրա, Սմբատը բռնեց առյուծի վիզը և սկսեց ամբողջ ուժով խեղդել: Առյուծին նույնպես կարողացավ տապալել Սմբատը, և Սմբատին ներեցին:

 

 

 

 

 

Posted in Աշխարագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

1.Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական  Արդյունաբերությունը զբաղվում է մետաղների, պլաստմասանների, կաուչուկների, մանրաթելերի, պարարտանյութերի և զանազան այլ քիմիական նյութերի արտադրությամբ։ Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում: Առավել հայտնի արտադրատեսակներն են ծծմբական թթուն. հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները:

2.Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը լայն տարածություն ունի տնտեսության մեջ:Քիմիական արդյունաբերության շնորհիվ ստանամենք սննդամթերք,մետաղների,պլասմասաներ,մանրաթելեր,պարարտանյութեր և այլ քիմիական նյութեր

3.Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի
տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով,
ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով
Posted in Պատմություն 9, Uncategorized

Գևորգ Մազպետունի

Պատմական շրջան

Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը:

Posted in Պատմություն 9, Uncategorized

Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ մոտ 877–928), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև ԳուգարքիՇամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին։