Բյուզանդիայի թագավորը զայրացել էր զորավար Սմբատ Բագրատունու վրա, նա հրաման էր արձակել, որ Սմբատը պետք է կռվի իր թշնամիների հետ, բայց նա որոշեց մնալ իր հայրենիքում և պաշտպանել սահմանները: Կայսրը որոշեց պատժել Սմբատին: Սմբատին մերկացրեցին, գցեցին կրկես և նրա վրա արջ բաց թողեցին, արջը հոտոտեց ու հարձակվեց զորավարի վրա: Սմբատը իր ձայնի ամբողջ ուժգնությամբ բղավեց արջի ականջին և մուրճե բռունցքով հարվածեց արջի գլխին, արջը ընկավ գետնին: Հետո կայսրը որոշեց առյուծ ուղարկել Սմբատի վրա, առյուծը դուրս եկավ վանդակից և հարձակվեց Սմբատի վրա, Սմբատը բռնեց առյուծի վիզը և սկսեց ամբողջ ուժով խեղդել: Առյուծին նույնպես կարողացավ տապալել Սմբատը, և Սմբատին ներեցին: