Posted in Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա 3-րդ շրջան

Երրորդ շրջանում տեխոնոլոգիայի շրջանակում զբաղվել էնք գինեգործությամբ: Արտակ Ռշտունու հետ ուսումնասիրում ենք տակառագործությունը, որը շատ հետաքրքիր է, որովհետև աշխատում ենք մուրճով, փայտով, քանդում և հավաքում ենք տակառները, որպեսզի լավ պատկերացնենք տակառների պատրաստման տեխնոլոգիան: Մայր դպրոցի նկուղում ունենք տակառագործության լաբորատորիա, որտեղ մենք աշխատում ենք: Պատրաստվում ենք խաղող գնել և դրանից գինի ստանալ: Տեսել ենք քոլեջի  դպրոցի պատրաստած գինիները, լիկյորները, սպիրտը մգեցնելը:  Իմացանք թե ինչպես ենք ստանում սև և կարմիր գինիները: Պարզվում է շատ հեշտ կարելի է դրանք ստանալ ոչ գործարանային պայմաններում, գինին պատրաստելուց հետո կներկայացնենք դրանց ընթացքը: