Posted in Քիմիա, Uncategorized

Պարբերական համակարգի ստեղծումը և տարրերի դասակարգումը

Բոլոր տարրերը բաժանեցին երկու մեծ խմբերի՝ մետաղներ և ո՛չմետաղներ: Մետաղները բացի սնդիկից պինդ են, պլաստիկ ունեն մետղական փայլ ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Ո՛չմետաղները, եթե պինդ են փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն պլաստիկություն, չունեն փայլ, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Այս դասակագարգումը թերի է, որովհետև գտնվեցին տարրեր, որոնք ունեին մետաղական և ոչմետաղական: Բոլոր մետաղներից առանձրացրեցին ամենաակտիվ մետաղները, որոնք կոչվեցին՝ Ալկալիական: Դրանցից են՝ լիդիում, նատրիում, կալիում, ռուբիդիում, ցենզիում ֆրանսիում: Ոչմետաղներից ատանձնացվեցին  ամենաակտիվ ոչմետաղները, որոնք կոչվեցին՝ Հալոգեններ: Հալոգեն բառը Հունարենից թարգմանեցին՝ աղածին: Հալոգեններից  են՝ F2, C2, B2, R2, A2: Բոլոր գազերից առանձնացրեցին, ազնիվ գազերը՝ He, Ne, Ar, Kr, Xe, Rn: Այս բոլոր գազային նյութերը  կազմված են՝ ատոմներից, նրանց ատոմները այնքան  պասիվ են, որ չեն միանում իրար հետ և ուրիշ ատոմների հետ և չեն առաջացնում՝ մոլեկուլներ:

Տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կանխման մեջ կարգաթվերից: Կարգաթվը համընկնում է միչուկի լիցքի հետ կամ պռոտոնների և էլեկտրոնների թվի հետ: Ատոմը բախկացած  է միջուկից միջուկը կազմված է դրական պռոտոններից և չեզոք նետրոններից միջուկի շուրջը բացասական էլեկտրոններից: Միջուկը դրական է իսկ ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է: Քանի որ, էլակտրոնների զանգված 2000 անգամ փոքր է պռոտոնների և նետռոնների զանգվածից և նրանք անընդատ գտնվում է շառժման մեջ դրա համար նրանց զանգվածը ընդունել են 0:

Տնային աշխատանք

Որոշել հետևիալ տարրերի ատոմների բաղադրությունը:

22, 26, 53, 8, 11:

Պարբերության համակարգը համընկնում է ատոմի էլեկտրոնային շերտերի քանակի հետ: Միջուկից  կան տարածություններ որտեղ էլեկտրենների գտնվելու հավանականությունը մեծ է այդ տարածություննը կոչվում են՝ էլեկտրոնային շերտեր կամ էներգետիկ մակարդակներ:

Բանաձևը՝ N=2n2

N-e-ի թիվն

n-շերտի համար

n=1 N=2.1 քառակուսի=2e

n=2 N=2.2 քառակուսի=2×4=8

n=3 N=2.3 քառակուսի=8

Ավարտված շերտեր ոնեն միայն՝ ազնիվ գազերը: Այն տարրերը որոնք վերջին շերտում ունեն 4-ից քիչ էլեկտրոններ, նրանք պոտք է  ընդունեն իրենց էլեկտրոնները և կունենան ոչ մետաղական հատկություններ:

Պարբերություններում մետաղական հատկությունները թուլանում են, ուժեղանում են՝ ոչ մետաղները: խմբի համարը եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախմբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջի շերտում:

 

 

Posted in Պատմություն 9, Uncategorized

Բոլոնիայի համալսարան

Բոլոնիայի համալսարան (իտալ.՝ Università di Bologna, UNIBO), Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարան: Գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում: Արաբական աշխարհում մրցակիցն է Ֆեսքաղաքում գտնվող Ալ-Կարաուին համալսարանը, որն առանց ընդհատումների գործող ամենահին համալսարանն է աշխարհում։ Բայց ի տարբերություն եվրոպականի՝ արաբական հոգևոր դպրոցները (մեդրեսե) հաստատության կողմից ավարտական վկայականներ չեն տվել։ Բոլոնիայի համալսարանը մտնում է Ուտրեխտի և Europaem համալսարանական միությունների մեջ։

Ճանաչման սկիզբ

Բոլոնիայի՝ ազգությամբ գերմանացի ուսանողներ, մանրանկար, 15-րդ դար

Իրներիոսը շատ աշակերտներ է ունեցել, որոնցից առավել հայտնի էին իրավունքի չորս դոկտորները՝ Մարտին Բուլգարը, Գոզիան, Գուգ և Ժակ դե լա Պորտե Ռեվենանտեները։ 12-րդ դարում Բոլոնիայի՝ իրավունքի դպրոցը առավել հայտնի էր Ռավեննայի դպրոցից։ Նույն դարի վերջին Բոլոնիայի՝ իրավունքի պրոֆեսորները ավելի հայտնի էին այլ ոլորտների գիտնականներից և եվրոպական ճանաչում էին ձեռք բերել։ Դրա համար երկու նախադրյալ կար. դասավանդման մեթոդները գիտական էին, և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Առաջինը, որ նաև Լոմբարդիայի թագավորն էր, հետաքրքրված էր հռոմեական իրավունքով և հովանավորում էր դրա ուսուցումը։ 1158 թվականի Սեյմից հետո, որին ներկա էին Բոլոնիայի պրոֆեսորները, և որում կարգավորվեցին կայսրի և իտալական քաղաքների իրավական հարաբերությունները, Ֆրիդրիխը պարտավորվեց Բոլոնիայում հռոմեական իրավունք սովորող բոլոր ուսանողներին առավելություններ տալ։ Նախ ուսանողները իր ենթակայության տարբեր երկրներ ազատ ճանապարհորդելու իրավունք ստացան, ապա քաղաքի դատերը հանձնվեցին բացառապես պրոֆեսորներին և եպիսկոպոսներին:

Օտարերկրացի ուսանողներին քաղաքը գրավեց նաև իր հրաշալի կլիմայով և զարգացվածությամբ։ Սովորելու էին գալիս ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակ, ընտանիք ունեցող մարդիկ, որոնց թվում Կոպեռնիկոսը, Ուլրիխ ֆոն Գուտենը: Այն ժամանակների համար զարմանալի էր, որ համալսարան հնարավոր չէր ընդունվել միայն հասարակական դիրքի շնորհիվ (գիտելիք էր պահանջվում և արհեստավորի որդուց, և թագավորի),և որ համալսարանում կարող էին սովորել և դասավանդել նաև կանայք։

download.jpg