Posted in Պատմությաուն, Uncategorized

Բոլոնիայի համալսարան

Բոլոնիայի համալսարան (իտալ.՝ Università di Bologna, UNIBO), Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարան: Գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում: Արաբական աշխարհում մրցակիցն է Ֆեսքաղաքում գտնվող Ալ-Կարաուին համալսարանը, որն առանց ընդհատումների գործող ամենահին համալսարանն է աշխարհում։ Բայց ի տարբերություն եվրոպականի՝ արաբական հոգևոր դպրոցները (մեդրեսե) հաստատության կողմից ավարտական վկայականներ չեն տվել։ Բոլոնիայի համալսարանը մտնում է Ուտրեխտի և Europaem համալսարանական միությունների մեջ։

Ճանաչման սկիզբ

Բոլոնիայի՝ ազգությամբ գերմանացի ուսանողներ, մանրանկար, 15-րդ դար

Իրներիոսը շատ աշակերտներ է ունեցել, որոնցից առավել հայտնի էին իրավունքի չորս դոկտորները՝ Մարտին Բուլգարը, Գոզիան, Գուգ և Ժակ դե լա Պորտե Ռեվենանտեները։ 12-րդ դարում Բոլոնիայի՝ իրավունքի դպրոցը առավել հայտնի էր Ռավեննայի դպրոցից։ Նույն դարի վերջին Բոլոնիայի՝ իրավունքի պրոֆեսորները ավելի հայտնի էին այլ ոլորտների գիտնականներից և եվրոպական ճանաչում էին ձեռք բերել։ Դրա համար երկու նախադրյալ կար. դասավանդման մեթոդները գիտական էին, և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Առաջինը, որ նաև Լոմբարդիայի թագավորն էր, հետաքրքրված էր հռոմեական իրավունքով և հովանավորում էր դրա ուսուցումը։ 1158 թվականի Սեյմից հետո, որին ներկա էին Բոլոնիայի պրոֆեսորները, և որում կարգավորվեցին կայսրի և իտալական քաղաքների իրավական հարաբերությունները, Ֆրիդրիխը պարտավորվեց Բոլոնիայում հռոմեական իրավունք սովորող բոլոր ուսանողներին առավելություններ տալ։ Նախ ուսանողները իր ենթակայության տարբեր երկրներ ազատ ճանապարհորդելու իրավունք ստացան, ապա քաղաքի դատերը հանձնվեցին բացառապես պրոֆեսորներին և եպիսկոպոսներին:

Օտարերկրացի ուսանողներին քաղաքը գրավեց նաև իր հրաշալի կլիմայով և զարգացվածությամբ։ Սովորելու էին գալիս ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակ, ընտանիք ունեցող մարդիկ, որոնց թվում Կոպեռնիկոսը, Ուլրիխ ֆոն Գուտենը: Այն ժամանակների համար զարմանալի էր, որ համալսարան հնարավոր չէր ընդունվել միայն հասարակական դիրքի շնորհիվ (գիտելիք էր պահանջվում և արհեստավորի որդուց, և թագավորի),և որ համալսարանում կարող էին սովորել և դասավանդել նաև կանայք։

download.jpg

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s