Posted in Քիմիա, Uncategorized

Նախագիծ՝ քիմիական տարրերի տարածվածությունը

Առաջարկվող թեմաները
1. Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ:

Քիմիական տարրերի մեծ մասը (118-ից 94-ը) գտնվել են բնության մեջ (երկրակեղևում), թեև դրանց մի մասը սկզբում ստացվել են արհեստականորեն (մասնավորապես տեխնեցիումը Tc (կարգաթիվը՝ 43), պրոմեթիումը Pm (61), աստատը At (85), ինչպես նաև տրանսուրան նեպտունիումը Np (93) և պլուտոնիումը Pu (94), այդ հինգ տարրերն արհեստական ստացվելուց հետո անհետացող չնչին քանակով հայտնաբերվել են նաև բնության մեջ, դրանք առաջանում են որպես միջանկյալ միջուկներ ուրանի ու թորիումի ռադիոկատիվ քայքայման ժամանակ, ինչպես նաև ուրանի կողմից նեյտրոնների կլանման և հետագա բետա-քայքայման ժամանակ։

2.Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում:

-3-638.jpg
3.Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղեվում:

-4-638.jpg
4.Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում:

sxema-249x300.jpg
5.Ամենատարածված նյութը երկրագնդի վրա:

Երկրագնդի ամենատարածված տարը ջուրն է: Բնական և ոչ մի այլ տարր մարդու կողմից այնքան լայն ու բազմազան կիրառություն չունի, ինչքան ջուրը։ Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրը օգտագործվել է միայն խմելու համար և կենցաղում, ավելի ուշ‘ ոռոգման, նավագնացության, տեխնիկական (ջրաղացներ, շինարարություն, մետաղաձուլություն և այլն) նպատակներով։ Ներկայումս չկա մարդու աշխատանքային գործունեության որևէ բնագավառ, որտեղ ջուրը անհրաժեշտ չլինի։ Մարդու համար այն կենսական պահանջ է, ժողովրդական տնտեսության համար‘ արտադրամիջոց, մի դեպքում‘ աշխատանքի գործիք։ Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը։ Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն:

6.Ամենատարածված գազային նյութը օդում:

Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով

 

 

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s