Մի չքավոր մարդ ինչ-որ տարօրինակ իր է գտնում, այդ իրը ցույց է տալիս իր կնոջը և հարևանին: Նրանք չեն հասկանում դա ինչ է: Հետո այդ լուրը տարածվեց գյուղում և թագավորը իմացավ դրա մասին, ցանկացավ տեսնել այդ իրը: Հետո, երբ տեսավ չհասկացավ թե դա ինչ է: Հարցրեց այդ մարդուն:
-Կվաճառես ինձ այդ իրը:
Իսկ այդ մարդը ասում է:
-Կշռիր և դրա չափով ոսկի տուր:
Թագավորը այդ իրը դնում է նժարի վրա իսկ ոսկին մյուս նժարի վրա: Նժարները չեն հավասարվում: Հետո ավելի շատ ոսկի է դնում ելի չի հավասարվում, թագավորը զայրանում է և հրամայում գլխատել չքավորին: Չքավորը խնդրում է, որ չգլխատի իրեն, թագավորը փոխում է իր որոշումը և գիտնականների է կանչում, որ պարզեն թե դա ինչ է: Գիտնականները չեն կարողանում հասկանալ թե դա ինչ է: Թագավորը հրամայում է, որ գլխատեն գիտնականներին: Հետո թագավորը ասում է:
-Ով կհասկանա թե սա ինչ է թող գա և ասի:
Մի պապիկ է գնում թագավորի մոտ և մի բուռ հող է լցնում նժարի վրա և նժարները հավասարվում են: Թագավորը հարցնում է:
-Այդ ինչպես եղավ, որ ես այդքան ոսկի դրեցի նժարի վրա, բայց դրանք չհավասարվեցին:
Իսկ պապիկը ասում է:
-Մարդուն ինչքան ոսկի տաս մեկա նա ավելի ու ավելի է ուզում: