Posted in Ֆիզիկա՝ տանը և դասարանում, Uncategorized

Ֆիզիկա 07.05.2019թ.

Պինդ մարմինների հեղուկների և գազերի ճնշումը

Ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն  դրա մոդուլից, այլև այն մակերևույթի մակերեսից,որին ուղղահայաց ազդում է ուժը: Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում:

Ճնշում=  =p=

Բանաձևի մեջ

F-մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը

P-ճնշում

S-մակերևույթի մակերեսը

Եթե ունենք երկու մարմիններ, որոնց մակերեսները S1, S2-ը, նրանց առաջացրած ճնշման ուժը F1, F2:

S1=S2

F1>F2

P1=P2

 

Երկրորդ դեպք

Եթե

S1<S2

F1=F2

P1>P2

 

Ճնման միավորը 1 Պասկալն է ի պատիվ Ֆրանսիացի գիտնական՝ Բլեզ Պասկալի:

Որպես ճնշման միավորը ընդունում են այն ճնշումը,որը գործադրում է 1 նյուտուն  ուժը 1մ2 մակերեսով մակերևույթի վրա՝ այդ մակերևույթի վրա՝ այդ մակերևույթին ուղղահայաց ազդելով:

1Պա ճնշում է գործադրում 100գ. Զանգվածով կշռաքարը՝ ուղղահայաց ազդելով 1մ2 մակերեսի վրա:

100գ=100 հատ  1գ

 

Մոտավորապես  1 Պա ճնշում է գործադրում տետրի թուղթը՝ ձեռքի ափին:

 

   Ճնշման կիրառությունները

Կենսաբանության մեջ

Ա. Զույգ կճղակավոր կենդանիների մոտ, ճահիճների կամ խոր ձյան վրա քայլելիս, կճղակները, բացվում են (հեռանում են իրարից): Դա մեծացնում է հենման մակերեսը և խիստ փոքրացնում է գործադրվող ճնշումը: Կենդանին չի խրվում ճահճի կամ ձյան մեջ: