Posted in Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. դաս5,6

Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը վակուումմիայն Երկրի ձգողությանազդեցությամբկոչվում է ազատ անկում։

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

v=gt

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում եննույն արագացմամբ։

4.Որ շարժումն են      անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցըորիընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինըկատարում է մեկ լրիվ պտույտ։

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկականմեծությունըորը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնիկատարած պտույտների թվին։

Պտտման հաճախության միավորը -n:

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

T=t/N

n=N/t

8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

v=2π/T

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում

Անցած նյութի կրկնողություն

Posted in Պատմություն 9, Uncategorized

Գյուլիստանի պայմանագիր

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթիթագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրովհաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

Posted in Քիմիա, Uncategorized

Ալյումին

  1. Բնութագրեք հետևյալ …. տարրի  ատոմը   ըստ  հետևյալ  սխեմայի.

 

ա)  քիմիական  տարրի  նշանը` Al
բ կարգաթիվը,13  միջուկի  լիցքը +13
գ)  ատոմի  բաղադրությունը   (պրոտոնների 13, նեյտրոնների 14, էլեկտրոնների13  թիվը)
դ)  պարբերության  համարը՝ 3, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը MLK

ե)  խմբի  համարը`3, ենթախումբը գլխավոր (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական   մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակնե

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչ մետաղական….

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ  տարրի  ատոմներ…

ժ)  որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը`  mo (գ)  և  այդ

տարրի   առաջացրած  օքսիդի  որակական  և  քանակական  բաղադրությունը:

 

Posted in Գրականություն, Uncategorized

Սեբաստացիական նվաճումներ

Ես արդեն 8 տարի է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Մեր դպրոցը շատ է տարբերվում ուրիշ դպրոցներից. օրինակ՝ մեր դպրոցում ազատ ելք ու մուտք կա, և սովորողները իրենց շատ ազատ են զգում: Մեր դպրոցը նաև ազատ է նրանով,  որ կա ազատ հագուստ, և սովորողները կարողանում են իրենց նախընտրած հագուստը հագնել: Ես այս դպրոցում ունեմ շատ ընկերներ և իրենց համարում եմ իմ նվաճումը, որովհետև շատ դժվար է գտնել իսկական ընկերներ, բայց մեր դպրոցում ես շատ հեշտ գտա իրենց: Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ կան տարբեր տեսակի մարզաձևեր, և սովորողները կարող են ընտրել իրենց նախընտրած մարզաձևը: Նաև մեր ուսուցիչներն են շատ հանդուրժող և շատ հետաքրքիր դասեր են անցկացնում:

Posted in Գրականություն, Uncategorized

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:

Ինձ դուր են գալիս արդարության զգացում ունեցող մարդիկ, որովհետև արդարություն ունեցող մարդը շատ քաջ է լինում և առանց արդարության զգացում ունեցող մարդկանց կյանքը մի քանի անգամ ավելի դժվար կլիներ:

Ինձ դուր են գալիս հավատարիմ ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել իրենց նպատակներին ու գաղափարներին:

Ինձ դուր են գալիս հավատարիմ և համառ մարդիկ, որովհոտև այդպիսի մարդիկ շատ լավ ընկեր են լինում և երփեկ չեն թուլանում:

Posted in Քիմիա, Uncategorized

9.10.2019թ. Քիմիական կապի տեսակները

Կան 3 տեսակի քիմիկան կապերի տեսականեր՝ Կովալենտային, Իոնային և Մետաղական։ Կովալենտային կապը առաջացում են ոչ մետաղները իրար հետ, Իոնային կապը առաջացնում են մետաղները ոչ մետաղների հետ, իսկ մետաղականը առաջացում են մետաղները իրար հետ։

Առաջադրնք 1

Կովալենտ, ոչ բևեռային միևնույն ոչ մետաղների միջև

H2

H-H

Cl2

Cl-Cl

O2

O-O

Առաջադրնք 2

Տարբեր ոչ մետաղի ատոմների միջև բեվևային կովալենտայիմ կապ

H2O(ջուր)

H-O-H

HCl(Քլորաջրածին)

H–Cl

NH3(Ամոնյակ)

H-H-N-H

CH4(Մեթան)

H-H-C-H-H

C2H6(Էթան)

H-H-H-C-H-H-H

 

Posted in Պատմություն 9, Uncategorized

Նադիր շահ

Նադիր շահ Աֆշարի կամ Նադիր շահ (պարս․՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ – نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան – تهماسپ قلی خان) (նոյեմբեր, 1688 թ կամ օգոստոսի 6, 1698 – հունիսի 19, 1747), կառավարել է Իրանը որպես շահ 11 տարի՝ 1736–1747 թվականներին, հիմնադրել Աֆշարիների դինաստիան։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես Պարսկաստանի Նապոլեոն կամ Երկրորդ Ալեքսանդր են կոչել։ Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների տոհմից, որը վայելում էր Սեֆյան դինաստիայի ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)։

Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ Իրանում աֆղանների Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին օսմանցիները և ռուսները, ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ 1736 թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում Մուղանի դաշտում՝ Լենքորանից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»: Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

Nader_Shah_Afshar

Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասանաքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։

 

Posted in Քիմիա, Uncategorized

 Էլեկտրոնների բաշխումը ըստ էներգեական մակարդակների

Առաջադրանք  1.Բնութագրեք  հետևյալ  տարրերի  ատոմները՝ ջրածին, ածխածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր,ծծումբ, ալյումին, նատրիում, կալիում,  մագնեզիում, կալցիում, սիլիցիում, երկաթ,  մանգան, պղինձ, արծաթ, ոսկի…

ըստ  հետևյալ  սխեմայի՝

ֆոսֆոր

  • քիմիական  տարրի  նշանը P
  • կարգաթիվը 15
  • միջուկի  լիցքը +15
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar 31
  • մեկ ատոմի զանգվածը m
  • Ar (P)=m0 (P)/1,66-10¯²4 գ
  • ատոմի բաղադրությունը 3s²3p³
  • ո՞ր  պարբերության տարր  է 3
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 5
  • մետաղ է,`թե  ոչմետաղ
    ոչ մետաղ
Posted in Պատմություն 9, Uncategorized

Ժան Ժակ Ռուսո

Ժան Ժակ Ռուսոն ծնվել է 1712 թ. հունիսի 28-ին: Հանդիսանում է Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող:
Ժան Ժակ Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստե՞լ է արդյոք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերի մաքրմանը» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում:
Ռուսոն նաև երաժշտագետ, երգահան և բուսաբան էր: