Posted in Քիմիա, Uncategorized

 Էլեկտրոնների բաշխումը ըստ էներգեական մակարդակների

Առաջադրանք  1.Բնութագրեք  հետևյալ  տարրերի  ատոմները՝ ջրածին, ածխածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր,ծծումբ, ալյումին, նատրիում, կալիում,  մագնեզիում, կալցիում, սիլիցիում, երկաթ,  մանգան, պղինձ, արծաթ, ոսկի…

ըստ  հետևյալ  սխեմայի՝

ֆոսֆոր

  • քիմիական  տարրի  նշանը P
  • կարգաթիվը 15
  • միջուկի  լիցքը +15
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar 31
  • մեկ ատոմի զանգվածը m
  • Ar (P)=m0 (P)/1,66-10¯²4 գ
  • ատոմի բաղադրությունը 3s²3p³
  • ո՞ր  պարբերության տարր  է 3
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 5
  • մետաղ է,`թե  ոչմետաղ
    ոչ մետաղ
Posted in Պատմություն 9, Uncategorized

Ժան Ժակ Ռուսո

Ժան Ժակ Ռուսոն ծնվել է 1712 թ. հունիսի 28-ին: Հանդիսանում է Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող:
Ժան Ժակ Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստե՞լ է արդյոք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերի մաքրմանը» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում:
Ռուսոն նաև երաժշտագետ, երգահան և բուսաբան էր:
Posted in Պատմություն 9, Uncategorized

  Ջոն Լոկ

Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը:
Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ՝
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:
5. Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները:
6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:
Posted in Մայրենի, Uncategorized

ՈՒսուցիչ

ՈՒսուցիչ ասելով ես հասկանում եմ, որ նա իմ կյանքում ինձ ինչ-որ բան է ուսուցանել: Իմ ուսուցիչները միայն դպրոցի ուսուցիչները չեն եղել, այլ եղել են իմ ընկերները, ծնողները և այլն: Ես ունեցել եմ տարբեր ուսուցիչներ, և ամեն մեկը ինձ տարբեր բան է սովորեցրել: ՈՒսուցիչ ասելով ես միայն չեմ հասկանում դպրոցի ուսուցիչներին, այլ որ ինձ ինչ-որ բան են սովորեցրել իմ կյանքի ընթացքում: