Posted in Պատմություն 9, Uncategorized

Գյուլիստանի պայմանագիր

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթիթագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրովհաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

Posted in Քիմիա, Uncategorized

Ալյումին

  1. Բնութագրեք հետևյալ …. տարրի  ատոմը   ըստ  հետևյալ  սխեմայի.

 

ա)  քիմիական  տարրի  նշանը` Al
բ կարգաթիվը,13  միջուկի  լիցքը +13
գ)  ատոմի  բաղադրությունը   (պրոտոնների 13, նեյտրոնների 14, էլեկտրոնների13  թիվը)
դ)  պարբերության  համարը՝ 3, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը MLK

ե)  խմբի  համարը`3, ենթախումբը գլխավոր (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական   մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակնե

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչ մետաղական….

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ  տարրի  ատոմներ…

ժ)  որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը`  mo (գ)  և  այդ

տարրի   առաջացրած  օքսիդի  որակական  և  քանակական  բաղադրությունը:

 

Posted in Գրականություն, Uncategorized

Սեբաստացիական նվաճումներ

Ես արդեն 8 տարի է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Մեր դպրոցը շատ է տարբերվում ուրիշ դպրոցներից. օրինակ՝ մեր դպրոցում ազատ ելք ու մուտք կա, և սովորողները իրենց շատ ազատ են զգում: Մեր դպրոցը նաև ազատ է նրանով,  որ կա ազատ հագուստ, և սովորողները կարողանում են իրենց նախընտրած հագուստը հագնել: Ես այս դպրոցում ունեմ շատ ընկերներ և իրենց համարում եմ իմ նվաճումը, որովհետև շատ դժվար է գտնել իսկական ընկերներ, բայց մեր դպրոցում ես շատ հեշտ գտա իրենց: Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ կան տարբեր տեսակի մարզաձևեր, և սովորողները կարող են ընտրել իրենց նախընտրած մարզաձևը: Նաև մեր ուսուցիչներն են շատ հանդուրժող և շատ հետաքրքիր դասեր են անցկացնում: