Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունները

Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրավահավասարությունը, նախ հասկանանք, թե ինչ է, առհասարակ, հավասարությունը։ Հավասարությունը ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ազգությունից, ռասայից և այլ տարբերիչ հատկանիշներից։ Օրինակ՝ սոցիալական հավասարությունը հասարակական կարգ է, որի ժամանակ հասարակության անդամները միանման կարգավիճակ ունեն որոշակի ոլորտներում։ Դրա քաղաքակական ասպեկտը հասարակական ղեկավարման կանոնների դիտարկման մեջ է՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը, առաջնորդներին որոշելու կանոնները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրենքի առջև նրանց հավասարությունը։

imgres.jpg

Տնտեսական հավասարության տեսանկյունից՝ այն իր մեջ ներառում է բարիքների բաշխման գործընթացը՝ աշխատանքի իրավունքը, ռեսուրսների բաշխումը, հնարավորությունների հավասարությունը և այլն։ Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։