Posted in Հայոց լեզու, Uncategorized

ՈՐՈՇԻՉ

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

  • Տղայի պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:

Խելացի տղայի պահվածքը զայրացած ուսուցիչներին դուր չէր գալիս:

  • Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

  • Խոհանոցում Մայրը ճաշ էր եփում:

Խոհանոցում քնքուշ Մայրը ճաշ էր եփում:

  • Ընկերուհին հայտնեց լուրը:
  • Սենյակի պատից կախված էր նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

 

  • Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:
  • Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:
  • Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:
  • Անդորրը տարածվել էր այգիների վրա:
  • Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:

 

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

 

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

 

  • Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:
  • Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:
  • Ծուխը խառնվել էր մշուշին:
  • Գագաթը փայլում էր շողքերով:
  • Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

 

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

 

  • մի կին քաշում էր գանգակի պարանը: — անտառաբնակ բուի նման
  • այդ ձայնը ուշքի բերեց նրան: — սրտաբուխ ու մտերիմ
  • գազանիկը թաթեր ուներ: — երկարբարակ ու ոսկրոտ մատներով
  • աշունը շուկան լցրել է մրգերով: — ախորժելի, քաղցրահամ
  • ես տեսնում եմ ծառը և թիրախը: — նրանից կախված

 

Կետադրել:

  • Քայլում էր մի գեղեցիկ տիկին` տակավին դեռատի քնքուշ նրբիրան:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ:
  • Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:
  • Հացերի կողքին քնած էր հացթուխը, ալյուրոտված ձեռքերը խմորոտ:
  • Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
  • Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
  • Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:
  • Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան:

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Որոշիչ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց: — Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1. Ջրով-  բառ
  2. Զուլալ ջրով- բառակապակցություն
  3. որ, նհալից էր առաջացել- նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Ծաղիկներն օրորվում էին:

Գունավոր ծաղիկներն օրորվում էին:

Բակում գունավոր ծաղիկներն օրորվում էին:

Մարդիկ տեսան, որ բակում գունավոր ծաղիկներն օրորվում էին:

  • Դամբարանից զարմացած դուրս եկան:

Հրաշալի դամբարանից զարմացած դուրս եկան:

Մարդիկ հրաշալի դամբարանից դուրս եկան:

Եգիպտոսում մարդիկ հրաշալի դամբարանից դուրս եկան:

Ուշադիր հետևում էինք անցորդին:

Փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Զբոսաշրջիկները փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Զարմացած զբոսաշրջիկները փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Աշխատում էր կավով:

Ընկերս աշխատում էր կավով:

Խելացի ընկերս աշխատում էր կավով:

Կավի դասարանում խելացի ընկերս աշխատում էր կավով:

  • Ընկերոջից նեղացել է:

Արամը ընկերոջից նեղացել է:

Դասարանում Արամը ընկերոջից նեղացել է:

Խիստ դասարանում Արամը ընկերոջից նեղացել է:

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: — Մի ժպիտ՝գարնան երեկոյի նման գգվող,  թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

  • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
  • Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
  • Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
  • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ բոլորովին նոր չօգտագործված:
  • Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Ծաղիկը որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում կարծես միակն էր:
  • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
  • Մի աղջիկ խուճապահար թռչունի նման դուրս թռավ անտառից:
  • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել փոքրիկ բաժակներով ոսկեօծ սրճամանով:
  • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը որոնք զրկվել էին կենսական փայլից:

 

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:

  • …., ….. լեռների ստվերները, ………., ծածկել էին դաշտերը՝ ……: