Posted in Հայոց լեզու, Uncategorized

ՈՐՈՇԻՉ

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

  • Տղայի պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:

Խելացի տղայի պահվածքը զայրացած ուսուցիչներին դուր չէր գալիս:

  • Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

  • Խոհանոցում Մայրը ճաշ էր եփում:

Խոհանոցում քնքուշ Մայրը ճաշ էր եփում:

  • Ընկերուհին հայտնեց լուրը:
  • Սենյակի պատից կախված էր նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

 

  • Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:
  • Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:
  • Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:
  • Անդորրը տարածվել էր այգիների վրա:
  • Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:

 

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

 

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

 

  • Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:
  • Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:
  • Ծուխը խառնվել էր մշուշին:
  • Գագաթը փայլում էր շողքերով:
  • Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

 

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

 

  • մի կին քաշում էր գանգակի պարանը: — անտառաբնակ բուի նման
  • այդ ձայնը ուշքի բերեց նրան: — սրտաբուխ ու մտերիմ
  • գազանիկը թաթեր ուներ: — երկարբարակ ու ոսկրոտ մատներով
  • աշունը շուկան լցրել է մրգերով: — ախորժելի, քաղցրահամ
  • ես տեսնում եմ ծառը և թիրախը: — նրանից կախված

 

Կետադրել:

  • Քայլում էր մի գեղեցիկ տիկին` տակավին դեռատի քնքուշ նրբիրան:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ:
  • Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:
  • Հացերի կողքին քնած էր հացթուխը, ալյուրոտված ձեռքերը խմորոտ:
  • Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
  • Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
  • Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:
  • Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան:

 

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s