«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»
Ձմեռ պապ, Ամանորի գլխավոր հեքիաթային կերպարը, սուրբ ծննդյան նվերներ մատակարարողի կերպար։
Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսով օրիորդ։
՛
Կաղանդ պապ, հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը-հայերեն Մեծ Պապուկ կամ նորաձև Ձմեռ պապի-ն է։ Կաղանդ կամ Կախանդ բառերը ոչ մի կապ չունեն հայերեն «կախել» բառի հետ: Կաղանդ բառը լատիներեն «calenda-ամսագլուխ» -ն է:
Սանտա Կլաուս (անգլերեն` Santa Claus) կամ պարզապես Սանտա, դիցաբանական, լեգենդային, ֆոլկլորային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար, ով ըստ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների` ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան, այսինքն՝ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ է բաժանում։ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա։
Տոնածառ
Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոն*ածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը: