Posted in Պատմություն 9, Uncategorized

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։
Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:
Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:
Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում:
Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում վիշտըսրտի:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:
Դու գնումների շուրջ Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
Երբեմն ինձ հարցնում էր դասերիցս, առօրյաիցս, ծնողներիցս:
Հանդիպումների շուրջ լուրջ քննարկումներ սկսվեցին:
Քթի տակ ինքն իրեն խոսում էր քրոջ, եղբոր, տատիկի մասին:
Ընկերոջից ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմի կազմվածքի ամրությունը:

Կետադրիր.
Երկու մոմ՝ իբրև հույսի կերոններ, մարմրում էին տաճարի ներսում:

Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են գյուղերը, որտեղ խավար խեղճություն կա:

Գնում էին հազար գույնի ձիեր՝քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

Երևանյան գեղեցիկ, անդորրավետ մի տուն էր Գրիգոր պապի երբեմնի տունը՝հաստատուն հիմքերով ու պատերով, շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝ օգտագործելով վերաբերության խնդիրներ:

  • Կինը մտածում է նրանից գլուխ չհանելու մասին:
  • Նա հարցրեց աղջկան տանեցիների որտեղ լինելու մասին:
  • Աշոտ սեպուհը խոսեց պարսից զորավարի զորքը Հայաստան բերելու մասին:
  • Նա զարմանում էր իր մեջ ինչ տեղի ունեցածի վրա:
  • Բեշիրը մտածում էր իր անունը լսելիս սարսափահար լինելու մասին:
Posted in Գրականություն, Uncategorized

Հայկական և հնդկական ժողովրդական հեքիաթներ.

Հայկական ժողովրդական հեքիաթներից.

Մարտիրոս բիձու ուզածը  հեքիաթը

Հրաշապատումներ հեքիաթից.

Գափրել հրեշտակը մնում ա շվարած, չի իմանում ի՞նչ անի։ Գալիս ա տեսածը Աստծուն պատմում։

Հնդկական ժողովրդական հեքիաթներից

Յոթ աստղեր

Հրաշապատումներ հեքիաթից.

Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։

Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։

Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։

Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։

Հայկական և հնդկական ժողովրդական հեքիաթների համեմատություն.

Երկու հեքիաթներն էլ շատ հետաքրքիր են: Իմ կարծիքով, հնդկական ժողովրդական հեքիաթներում ֆանտազիան ավելի շատ է կիրառվում, բայց ամեն դեպքում, ֆանտազիան հրաշալի տարբերակ է հեքիաթը ավելի հետաքրքիր դարձնելու: Հայկական ժողովրդական հեքիաթներում, ցանկացած պարագայում զգացվում է ազգայինը: Հնդկական ժողովրդական հեքիաթներում, չես կարողանա իմանալ, որ հեքիաթը հնդկական է: Գուշակել, որ հեքիաթը հնդկական ժողովրդական է, կարելի է հերոսների անուններից: