Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:
Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:
Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում:
Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում վիշտըսրտի:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:
Դու գնումների շուրջ Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
Երբեմն ինձ հարցնում էր դասերիցս, առօրյաիցս, ծնողներիցս:
Հանդիպումների շուրջ լուրջ քննարկումներ սկսվեցին:
Քթի տակ ինքն իրեն խոսում էր քրոջ, եղբոր, տատիկի մասին:
Ընկերոջից ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմի կազմվածքի ամրությունը:

Կետադրիր.
Երկու մոմ՝ իբրև հույսի կերոններ, մարմրում էին տաճարի ներսում:

Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են գյուղերը, որտեղ խավար խեղճություն կա:

Գնում էին հազար գույնի ձիեր՝քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

Երևանյան գեղեցիկ, անդորրավետ մի տուն էր Գրիգոր պապի երբեմնի տունը՝հաստատուն հիմքերով ու պատերով, շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝ օգտագործելով վերաբերության խնդիրներ:

  • Կինը մտածում է նրանից գլուխ չհանելու մասին:
  • Նա հարցրեց աղջկան տանեցիների որտեղ լինելու մասին:
  • Աշոտ սեպուհը խոսեց պարսից զորավարի զորքը Հայաստան բերելու մասին:
  • Նա զարմանում էր իր մեջ ինչ տեղի ունեցածի վրա:
  • Բեշիրը մտածում էր իր անունը լսելիս սարսափահար լինելու մասին: