Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Գրականություն, Uncategorized

Եղիշե Չարենց

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հա,ց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն
Բայց չենք գտնում` վազքով տարված ու զբաղված
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին`
Տրտո՛ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին

Ես նստում էի անմարդ բուլվարում`
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթա՛րթ, անթա՛րթ նայում էի ես
Անսահմանանծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես… Խաղա՛ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ

Անցար — լուսավո՛րհեռավո՛րթեթև՛,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս` տխուրհոգնաբեկանթև,
Խմում էր իջնող տագնապը մութի..

 

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…
Կարս, 1915, աշուն

 

Ընտանեկան ընթերցում՝ Մելինե Մարտիրոսյան

Հոգին չի մեռնումՄարմինը թողած երկրային փոսում
Թափառում է նա Տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի, —
Որ պայծառմաքուրդարձերից հետո, — Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ, —
Մայրամուտային Եզերքը Կապույտ, — լույս եզերքը Քո

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,

Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․․․

Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Գրականություն

Ուսումնական գարուն

Ութերորդ դասարան․

  • «Քաղաքացիական պատասխանատվություն»․ ի՞նչ է սա նշանակում։ Փորձում եք այս արտահայտության բացատրություը գտնել համացանցում, այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկ շաբաթ դիտարկել իրավիճակներ, երբ գործում է կամ բացակայում է այն։ Բերել օրինակներ։ Կետերով գրառում արեք բլոգում, իսկ հեռավար օնլայն քննարկման ժամանակ կբարձրաձայնեք ձեր դիտարկումները։
  • Քաղաքացիական պատասխանատվությունն այն է, երբ անհատը գիտակցելով իր իրավունքներն ու պարտականությունները, հանդես է գալիս որպես ակտիվ քաղաքացի: Գիտի և պաշտպանում է իր իրավունքները՝ չոտնահարելով ու հարգելով նաև այլոց իրավունքները:Պատասխանատվություն է կրում իր արարքների համար և չի խոիընդոտում ընդհանուրի իրավունքների պահպանմանը:

     

    • 2020-ի մարտի բառարան (բացատրական, ստուգաբանական, պատկերազարդ, ստեղծագործական…)
      • կորոնավիրուս – ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում(Չինաստան)  2019-2020 թվականների կորոնավիրուսի (COVID-19) բռնկման ժամանակ
      • պանիկա, խուճապ – 1. Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ:
        2. Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ:
      • արտակարգ իրավիճակ – որոշակի տարածքում տիրող իրադրություն, որն ստողծվել է վթարի, վտանգավոր բնական երևույթի, աղետի և այլնի հետևանքով և կարող է հանգեցնել կամ հանգեցրել է մարդկային զոհերի, նրանց առողջության, բնական միջավայրի վնասմանը, նյութական կորուստների (արտ․իր․) որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական /բնապահպանական/ աղետի, համաճարակի, անասնահամաճարակի /էպիզոտիա/, բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության /էպիֆիտոտիա/, զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման
      • սոցիալական հեռավորություն – սոցիալական հեռավորություն պահպանելով նվազեցնում ենք մարդկանց միջև հնարավոր սերտ շփումը՝ դանդաղեցնելով վարակի տարածումը:Սոցիալական հեռավորության ապահովմանը նպաստում են հավաքույթների արգելումը, գիտական ,մշակույթային և ժամանցային միջոցառումների սահմանափակումներն ու չեղարկումները:
      • ինքնամեկուսացում – Ինքն իրեն մեկուսանալը՝ մեկուսացնելը, ինքն իրեն մարդկանցից՝ հասարակությունից մեկուսանալը:
      • մեկուսացում – Մի կողմ քաշվել, ուրիշներից հեռանալ, միայնանալ:
      • կարանտին – Վարակիչ հիվանդությունների (համաճարակների) տարածումը կանխելու նպատակով հիվանդների և նրանց հետ շփում ունեցած անձանց ժամանակավոր մեկուսացումը:
      • պարետ – Կայազորային և պահակային ծառայության ճշգրիտ կատարման, հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության և հսկողության գործը վարող զինվորական պետ: Քաղաքի՝ կայազորի պարետ:
      • բժիշկ – Բարձրագույն բժշկական կրթություն ստացած մարդ, բժշկության մասնագետ:
      • առցանց դասեր – Ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը. ոչ մի անհատ՝ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով, չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից։ Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։
      • Ուհան –Քաղաք Չինաստանում, որտեղից էլ առաջացել է COVID-19
Posted in Հանրահաշիվ, Հեռավար֊արցանց ուսուցման, Uncategorized

Հանրահաշիվ, 25-26

Օր/ ԵրկիրՀայաստան
վարակակիր
ԻտալիաՖրանսիաԻրանՀարավային Կորեա
23.03.2356000016890230009000
24.032496400020000240009037
25.032656917622304 270179137
26.032907438625233294069241
27.03

23.03.2020

Ամեն օր կատարել օրվա ամփոփում:

1.Գրիր  աղյուսակում նշված ա  ընդհանուր վարակակիրների թիվը-23.03 -ի տվյալներով:

2.Այսօր  ո՞ր երկիրն  է ունեցել ավելի շատ թվով վարակակիրներ,  նշիր անունը-23.03 -ի տվյալներով:

23.03.2020  Իտալիա

24.03.2020  ԱՄՆ

25.03.2020  Իսպանիա

26.03.2020

այսօրվա տվյալներով կազմել դիագրամ, տես օրինակը՝

20200325_151059

4.Հայաստանի հիվանդների թիվը ընդհանուր այդ օրվա հիվանդների թվի  ո՞ր մասն է կազմում: ՕրինակՀայաստան՝ 40, ընդհանոջր թիվը՝ 1200, կազմում ենք հարաբերություն՝
40/1200=4/120=1/30

23.03.2020. 235/353905   47/70781

24.03.2020. 249/402384   1/1616

25.03.2020  265/455235  53/91047

26.03.2020  290/486702   145/243351

5.Հայաստանի հիվանդների թիվը Հայաստանի բնակչության ո՞ր  մասն  է կազմում:

26.03.2020
Հայաստանի բնակչության թիվը-  3000000
Վարակակիրների թիվը-290
Կազմում եք հարաբերություն  290/3000000  29/300000

6. Հայաստանի հիվանդների թիվը ընդհանուր այդ օրվա հիվանդների թվի  ո՞ր տոկոսն է կազմում:

0,06%

Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Գրականություն, Uncategorized

Լեոնիդ Ենգիբարյան

engibaryan1

Մանկության կայարանում

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Լեոնիդ Ենգիբարյանը, իր մանկության կայարան նովելում, պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, որովհետև դուք ապրում եք գնացքի մեջ, իսկ պատուհանից այն կողմ ուրիշ աշխարհ է` պետք չէ ապրել ուրիշ կյանքով կամ կյանքին նայել կողքից: Պատուհանից նայելը հաճելի է, բայց գնացքում է իրական կյանքը և պետք չէ խուսափել նայելուց շրջապատող կյանքին:

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Հարմարավետ վագոնը կարևոր չէ, ավելի կարևոր է վագոնով առաջ շարժվելը՝ ապրելը:  Պետք է սիրել կյանքը այնպիսին ինչպիսին նա կա և ողբերգություն կհամարել, թե ինչ է փափուկ վագոնով չես գնում:

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեցԿյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Ծնվելուց,  ձեռք բերելուց կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովելուց հետո, կարևոր է, անել ամեն հնարավոր սրտի ուզածը, թեկուզ և դա լինի սխալ, որպեսզի հետո, երբ գա կիսակայարաններում իջնելու ժամանակ, ինչ որ բանից դժգոհ չմնաք: