Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Գրականություն

Ուսումնական գարուն

Ութերորդ դասարան․

  • «Քաղաքացիական պատասխանատվություն»․ ի՞նչ է սա նշանակում։ Փորձում եք այս արտահայտության բացատրություը գտնել համացանցում, այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկ շաբաթ դիտարկել իրավիճակներ, երբ գործում է կամ բացակայում է այն։ Բերել օրինակներ։ Կետերով գրառում արեք բլոգում, իսկ հեռավար օնլայն քննարկման ժամանակ կբարձրաձայնեք ձեր դիտարկումները։
  • Քաղաքացիական պատասխանատվությունն այն է, երբ անհատը գիտակցելով իր իրավունքներն ու պարտականությունները, հանդես է գալիս որպես ակտիվ քաղաքացի: Գիտի և պաշտպանում է իր իրավունքները՝ չոտնահարելով ու հարգելով նաև այլոց իրավունքները:Պատասխանատվություն է կրում իր արարքների համար և չի խոիընդոտում ընդհանուրի իրավունքների պահպանմանը:

     

    • 2020-ի մարտի բառարան (բացատրական, ստուգաբանական, պատկերազարդ, ստեղծագործական…)
      • կորոնավիրուս – ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում(Չինաստան)  2019-2020 թվականների կորոնավիրուսի (COVID-19) բռնկման ժամանակ
      • պանիկա, խուճապ – 1. Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ:
        2. Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ:
      • արտակարգ իրավիճակ – որոշակի տարածքում տիրող իրադրություն, որն ստողծվել է վթարի, վտանգավոր բնական երևույթի, աղետի և այլնի հետևանքով և կարող է հանգեցնել կամ հանգեցրել է մարդկային զոհերի, նրանց առողջության, բնական միջավայրի վնասմանը, նյութական կորուստների (արտ․իր․) որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական /բնապահպանական/ աղետի, համաճարակի, անասնահամաճարակի /էպիզոտիա/, բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության /էպիֆիտոտիա/, զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման
      • սոցիալական հեռավորություն – սոցիալական հեռավորություն պահպանելով նվազեցնում ենք մարդկանց միջև հնարավոր սերտ շփումը՝ դանդաղեցնելով վարակի տարածումը:Սոցիալական հեռավորության ապահովմանը նպաստում են հավաքույթների արգելումը, գիտական ,մշակույթային և ժամանցային միջոցառումների սահմանափակումներն ու չեղարկումները:
      • ինքնամեկուսացում – Ինքն իրեն մեկուսանալը՝ մեկուսացնելը, ինքն իրեն մարդկանցից՝ հասարակությունից մեկուսանալը:
      • մեկուսացում – Մի կողմ քաշվել, ուրիշներից հեռանալ, միայնանալ:
      • կարանտին – Վարակիչ հիվանդությունների (համաճարակների) տարածումը կանխելու նպատակով հիվանդների և նրանց հետ շփում ունեցած անձանց ժամանակավոր մեկուսացումը:
      • պարետ – Կայազորային և պահակային ծառայության ճշգրիտ կատարման, հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության և հսկողության գործը վարող զինվորական պետ: Քաղաքի՝ կայազորի պարետ:
      • բժիշկ – Բարձրագույն բժշկական կրթություն ստացած մարդ, բժշկության մասնագետ:
      • առցանց դասեր – Ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը. ոչ մի անհատ՝ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով, չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից։ Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։
      • Ուհան –Քաղաք Չինաստանում, որտեղից էլ առաջացել է COVID-19

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s