Posted in Հեռավար֊արցանց ուսուցման

Ուսումնական երրորդ շրջան. հաշվետվություն

Համավարակի պատճառով, ուսումնական երրորդ շրջանը վերածվեց ընտանեկան առցանց ուսուցման ժամանակահատվածի։Սկզբում ինձ համար դժվար էր համակերպվել այս նոր կազմակերպմանը, (առցանց դասեր, ընտանեկան նախագծեր, շաբաթական հաշվետվություններ) սակայն ժամանակի ընթացքում ընտանիքիս և ուսուցիչներիս աջակցությամբ կարողացա հաղթահարել այդ ամենը։Այս ընթացքում նոր հմտություններ ձեռք բերեցի։Նոր ծրագրեր յուրացրեցի և տարբեր նախագծերի մասնակցեցի։Նյութերին կարող եք ծանթանալ այստեղ:

Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Գրականություն, Uncategorized

Իմ ընտանեկան դպրոցը

Ավագ քույրս՝ Մելինեն, սովորել է կրթահամալիրի ավագ դպրոցում: Նա միշտ առանձնահատուկ ոգևորությամբ է մասնակցել կրթահամալիրի ընթերցողական նախագծերին:Այս անգամն էլ բացառություն չէր, և երբ իմացավ  Չարենցյան ընթերցումների մասին, որոշեց իր մասնակցությամբ ոգևորել ինձ: Քանի որ ձայնագրվել չեմ սիրում, սկզբում հրաժարվեցի մասնակցել: Բայց երբ լսեցի Մելինեի և իմ կրտսեր եղբոր՝ Դավթի ընթերցումները, որոշեցի ինքս էլ փորձել: Ձայնագրվելուց հետո մայրիկս լսեց և շատ ոգևորվեց: Ընտանիքիս մնացած անդամները նույնպես հավանեցին: Երբ առաջին ընթերցումս հրապարակեցի բլոգումս, ուսուցիչներիս հիացմունքի, գովեստի խոսքերը ոգևորեցին ինձ, այսպիսով հաղթահարեցի այդ բարդույթը: Մայրության տոնին մասնակցեցի <<Ձոն>> ստուգատեսին և որպես նվեր` ընթերցեցի իմ ամենասիրելի հեղինակի՝ Թումանյանի քառյակներից: Հետո մորաքրոջս առաջարկությամբ, որոշեցինք ընտանեկան մարզումներ իրականացնել: Այստեղ էլ ես պետք է ոգևորեի Դավթին, քանի որ նա հրաժարվում  էր տեսախցիկի առաջ մարզվելուց: Մենք միասին մարզվեցինք, ու Դավթին դա շատ դուր եկավ: Մեզ միացավ նաև մեր փոքրիկ քույրիկը՝ Աստղիկը: Սա էլ պատմող՝  տեսանյութը: Հետո սկսեցի մասնակցել ընթերցողական մյուս նախագծերին՝ Սահյանականը մայիկիս հետ, իսկ հոգևոր ընթերցումները մորաքրոջս: Ընտանեկան նախագծերից է նաև ապրիլյան <<Խոնարհումի և նվիրումի>> նախագիծը: Քանի որ այդ ընթացքում հայրիկիս հետ մասնակցում էի տնամերձ այգու խնամքի աշխատանքներին, որոշեցինք հենց այդ օրը վարդատունկ, ծաղկատունկ կազմակերպել: Տնկեցինք յասամանի և վարդի թփեր:

Posted in Հեռավար֊արցանց ուսուցման, Նախագծային աշխատանք, Գրականություն, Uncategorized

Դավթի և Մելիքի մենամարտը

95582005_235868624394214_6405199515820752896_n

Կ’ուզեն ինձի շըշկըռացնեն։
Կանչեց, ասաց.
— Յա՜ Մարութա բարձրիկ Աստվածածին,
Յա Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին։
Կանչեց, զարկեց Թուր Կեծակին։

Կըտրեց քառսուն ջաղացի քար,
Կըտրեց քառսուն գոմշու կաշին,
Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին,
Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ
Ու յոթ գազ էլ մտավ գետին,
Գնաց հասավ սև ջուր։
Թե հրեշտակ իր թև չ’առներ առջև,
Սև ջուր տէլներ, աշխարք առներ։
Մըսրա Մելիք կանչեց, ասաց.
— Դավիթ, ես էստե՛ղ եմ,
Մեկ է՛լ զարկի։
Դավիթ ասաց.— Մըսրա Մելիք, քեզի թա՛փ տուր։
Մըսրա Մելիք զինք թափ էտուր,
Մեկ կտոր ընկավ էստեղ, մեկէլ՝ էնտեղ։
Մըսրա Մելիք խատավ։