1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը, որովհետև ամենատարածվածն է ամբողջ աշխարհում և նույնիսկ տիեզերքում։ Տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ կա մեծ քանակով ջրածին:
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, որովհետև այն էկոլոգիապես անվտանգ է։
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը — H
բ) հարաբերական ատոմային զանգվածը — 1.00794(7)=1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ — ոչ մետաղ
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է — առաջին պարբերություն, I խումբ, գլխավոր ենթախումբ
ե) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ) — միջուկի լիցք — +1, միջուկում պրոտոնների թիվը — 1, էլեկտրոնների թիվը — 1, էներգետիկ մակարդակների թիվը — 1
*4. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Ջրածինը օդից 14,5 թեթև է անգամ:
*5. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Zn+2HCl=H2+ZnCl2
2H2+O2=2H2O
*6. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O-ն
2.016/18.016=0.1119
0.1119×100=11.19
11.19%
*7. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Ջրածինը հիմնականում օգտագործվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ: Ջրածինն օգտագործվում է նաև սպիրտների, արհեստական հեղուկ վառելանյութերի, ճարպերի ջրածնավորման, օդերևութաբանական զոնդեր, օդապարիկներ և դիրիժաբլներ լցնելու (հելիումի խառնուրդով) համար: Ջրածնաթթվածնային այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար: