Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

Ես կարդացի <<Չարլի Չապլինի նամակը դստերը>> պատմությունը։ Ինձ դուր եկավ նրա կյանքի խորհուրդները, որը ուղված էր իր դստերը։Այդ նամակում նա իր դստերը խորհուրդներ էր տալիս, որ նա բոլորին հավասար է, որ ինչքանել հաջողություններ ունենա իր կյանքում պետք չէ իրեն ավելի բարձր դասի քան ուրիշներին։ Նա պատմում էր թե ինչ դժվար կյանք է ունեցել, ցուրտ ու սոված տարիներին։

Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»

Կարդացի <<Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք>> պատմվածքը և ինձ դուր եկավ իր պատմությունը։ Ես այս պատմությունից հասկացա, որ այն ինչ մեզ համար ուղղակի առօրյա է անապահով մարդկանց դա կարող է շատ ուրախացնել։ Մենք կարող ենք չնչին բաներով մարդկանց երջանկացնել և հաճելի պահեր պարգևել ինչպես արեց Շառլ Ազնավուրը։Դրա հետ մեկտեղ մենք էլ կարող ենք հաճույք ստանալ մեր արած բարի գործից։ Նրա արած բարությունը փոխադարձ էր, այն մարդկանց, որ նա տարավ իր տուն նրանք լցրեցին իր միայնությունը և նրա Սուրբ Ծնունդը եղավ ավելի լիարժեք։